Բացել գլխավոր ցանկը

Մոդեստ Բոգդանովիչ

Ռուս գեներալ և պատմաբան

Բոգդանովիչ Մոդեստ Իվանովիչ 1805, օգոստոսի 26, Սումի - 1882, հուլիսի 27, Օրանիենբաում], ռուսական ռազմական պատմաբան, գեներալ–լեյտենանտ (1863 թվական)։ Ռուսաստանի XVIII –XIX դարերի ռազմական պատմության վերաբերյալ գրել է բազմաթիվ ուսումնասիրություններ։ Բոգդանովիչը «ուսզմա–հանրագիտական լեքսիկոն»-ի ( 1852–1858 թվականներ) 2-րդ հրատարակության և «Ռուսաստանում ռազմական վարչության 1855–1880-թվականների գործունեության պատմական ակնարկ»-ի (1879–1881 թվականներ) հեղինակներից է և խմբագիրը։ Բոգդանովիչը ազնվականական պատմագրության ներկայացուցիչն էր, աշխատությունները գրված են պաշտոնական փաստաթղթերի հիման վրա և պարունակում են վավերագրական հարուստ նյութ, բայց բացակայում է աղբյուրների վերլուծությունն ու փաստերի քննադատական արժեքավորումը։ «Արևելյան պատերազմ 1853–1856 թվականներ» երկում բարձր է գնահատել հայերի մասնակցությունը Ղրիմի պատերազմին։

Մոդեստ Բոգդանովիչ
Modest Bogdanovich.jpg
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1805
ԾննդավայրԼոմոնոսով, Petergofsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Սումի, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 25 (օգոստոսի 6), 1882 (76 տարեկանում)
Մահվան վայրԼոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Մասնագիտությունպատմաբան, պրոֆեսոր և ռազմական պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Դեմիդովի մրցանակ Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներՆիկոլայ Բոգդանովիչ
Modest Bogdanovich Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Богданович Модест Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։