Մոդայի պատմության թանգարան

Մոդայի պատմության թանգարան, Կանադայի Օնտարիո նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող թանգարան, որը 2004 թվականին հիմնադրել են[1] Ջոնաթան Ուոլֆորդը և Քեն Նորմանը[2]։ Թանգարանը ոչ առևտրային բարեգործական կազմակերպություն է։

Մոդայի պատմության թանգարան
Տեսակfashion museum?
Երկիր Կանադա
ՏեղագրությունՔեմբրիջ
Կայքfashionhistorymuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մինչև նորաձևության պատմության թանգարանի հիմնադրումը Ջոնաթան Ուոլֆորդը եղել է Բաթա կոշիկի թանգարանի հիմնադիր-հոգաբարձուն։ Ուոլֆորդը [2] 1970-ականներից հավաքել է պատմական մոդայի իրեր, աճուրդի տներից առարկաներ է գտել, որոնք վաճառել է ավտոտնակներում և նույնիսկ որոշ իրեր փրկել է աղբից։ Գրել է նաև նորաձևության մասին մի քանի գիրք։

Ներկայումս Ուոլֆորդը թանգարանի հոգաբարձուն (տնօրեն) է։ Թանգարանի մեկ այլ հիմնադիր Քեն Նորման, որը թանգարանի խորհրդի նախագահ է, ունի ֆինանսների, ծրագրերի կառավարման և դիզայնի ոլորտում աշխատանքային փորձ։

Իր գոյության առաջին տասնամյակում թանգարանը չի ունեցել մշտական պատկերասրահ, դրա համար նա ստեղծել է ցուցահանդեսներ, որոնք ճանապարհորդում էին ամբողջ Կանադայով և աշխարհով մեկ՝ Հոնկոնգից մինչև Բահրեյն։ 2013 թվականին՝ չորս ու կես ամսվա ընթացքում, երբ թանգարանն աշխատում էր Քեմբրիջի Օնտարիո նահանգի առևտրական կենտրոնում, փորձարարական պատկերասրահ են այցելել մոտ 8 հազար այցելու։

2015 թվականի հունիսին թանգարանը բացվել է 3000 մ² ոտնաչափ մակերեսով փոստային բաժանմունքում, որն էլ բացվել է 1929 թվականին նախկին Էսպլեր քաղաքում, այժմ՝ Քեմբրիջի մոտակայքում։ Թանգարանում պահպանվել և վերականգնվել են բնօրինակ խճանկար հատակը, ինչպես նաև լուսավորության համար տեղադրվել են հնաոճ լուսամփոփներ։ Թանգարանի մուտքի դռների վրա ժամացույցի վերականգնման նախագիծը ֆինանսավորվել է հասարակությունը։ Քեմբրիջ քաղաքը ժամանակին եղել է տեքստիլ արդյունաբերության կենտրոն, որի շնորհիվ թանգարանը մտել է քաղաքի պատմության մեջ։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուն ունեցել է ավելի քան 10000 իր։ Այս իրերը տարբերվում են այն բանից, թե ինչ կարող է լինել Հյուսիսային Ամերիկայի ամենահին գոյություն ունեցող եվրոպական կոշիկը (մածամասնության կարծիքով այն 1660 թվականին տարածված է եղել Նյու Ամստերդամում), մինչև 1970-ական թվականները հոլիվուդցի Ադրիանան եղել է ծխախոտի տուփերից շրջազգեստների և պայուսակների ձևավորողը։

Ցուցադրում խմբագրել

Նախքան ժամանակակից ընդարձակ պատկերասրահի ստեղծելը, թանգարանը ստեղծել է շարժական ցուցադրություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fashion History Museum | About»։ web.archive.org։ 2016-11-30։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-30-ին։ Վերցված է 2019-11-10 
  2. 2,0 2,1 Isabel B. Slone (2016-05-18)։ «Why You Should Take a Fashion Pilgrimage to Canada» (անգլերեն)։ Racked։ Վերցված է 2019-11-10