Մոասիր Ժայմե Սկլյար (պորտ.՝ Moacyr Jaime Scliar, մարտի 23, 1937(1937-03-23)[1][2][3][…], Պորտու Ալեգրի, Բրազիլիա - փետրվարի 27, 2011(2011-02-27)[4][1][2][…], Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի գրող։

Մոասիր Սկլյար
պորտ.՝ Moacyr Jaime Scliar
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1937(1937-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրՊորտու Ալեգրի, Բրազիլիա
Մահացել էփետրվարի 27, 2011(2011-02-27)[4][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրՊորտու Ալեգրի, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՌիու Գրանդի դու Սուլի դաշնային համալսարան
Մասնագիտությունգրող և բժիշկ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրազիլական գրականության ակադեմիա
Կայքscliar.org/moacyr/
 Moacyr Scliar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոասիր Ժայմե Սկլյարը ծնվել է Բեսարաբիայից գաղթող հրեա գաղթականների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Բրազիլիա 1919 թվականին։ Սովորել է մի դպրոցում, որտեղ դասընթացները անցկացվել են իդիշ լեզվով, ապա ուսումը շարունակել է կաթոլիկ գիմնազիայում։ Ավարտել է Պորտու Ալեգրեի Դաշնային համալսարանի բժշկական ֆակուլտետը (1962), իսկ 1970 թվականին նա իր բժշկական կրթությունը շարունակել է Իսրայելում։

Զբաղվել է հանրային առողջության պաշտպանության խնդիրներով։ Նա դասավանդել է Պորտու Ալեգրեի բժշկական գիտությունների դաշնային համալսարանում, խոսել է պորտուգալերեն և կարդացել է պորտուգալական գրականություն Բրաունի և Տեխասի համալսարաններում։ Գրականության մեջ դեբյուտել է «Բժշկի պատմությունները ուսման տարիներին» պատմվածքների գրքով (1962):

Մահացել է ինսուլտից։

Ստեղծագործական աշխատանքը խմբագրել

Վեպերի, պատմվածքների, ուրվագծերի, մանկական գրքերի հեղինակ է։ Նրա գործերը հաճախ ծագել են Բրազիլիայում հրեա վտարանդիների շրջանից։ Սկլյարի «Մարդաձին պարտեզում» վեպը (1980 թվական) ընդգրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հրեական գրքերի ազգային կենտրոնի կողմից ժամանակակից հրեա հեղինակների 100 լավագույն աշխատանքների ցանկում։

Ակնհայտ է, որ Սկլյարի «Մաքսը և կատուները» (1981) վեպի գլխավոր սյուժեն օգտագործվում է Յան Մարտելի «Պիի կյանքը» վեպում, որն արժանացել է Բուքերյան մրցանակին (2002)

Ստեղծագործությունները խմբագրել

Նովելները խմբագրել

  • Կենդանիների կառնավալը / O carnaval dos animais (1968)
  • A balada do falso Messias (1976)
  • Histórias da terra trêmula (1976)
  • O anão no televisor (1979)
  • Առեղծվածային աչք / O olho enigmático (1986)
  • O amante da Madonna (1997)
  • Histórias para (quase) todos os gostos (1998)
  • Pai e filho, filho e pai (2002)
  • Histórias que os jornais não contam (2009)

Վեպերը խմբագրել

  • Պետերազմ Բոնֆինում / A guerra no Bom Fim (1972)
  • Մեկը ռազմի դաշտում / O exército de um homem só (1973)
  • Ռահիլի աստվածները / Os deuses de Raquel (1975)
  • O ciclo das águas (1975)
  • Mês de cães danados (1977)
  • Doutor Miragem (1979)
  • Կամավորները / Os voluntários (1979)
  • Մարդաձին պարտեզում / O centauro no jardim (1980)
  • Մաքսը և կատուները / Max e os felinos (1981)
  • Ռաֆայել Մենդեսի տարօրինակ ազգը / A estranha nação de Rafael Mendes (1983)
  • Cenas da vida minúscula (1991)
  • Sonhos tropicais (1992)
  • A majestade do Xingu (1997)
  • Աստվածաշունչը գրող կինը / A mulher que escreveu a Bíblia (1999)
  • Կաֆկայի ընձառյուծները / Os leopardos de Kafka (2000)
  • Na Noite do Ventre, o Diamante (2005)
  • Ciumento de carteirinha (2006)
  • Manual da Paixão Solitária (2008)
  • Eu vos abraço, milhões (2010)

Ուրվագծերը խմբագրել

  • A condição judaica (1987)
  • Do mágico ao social: a trajetória da saúde pública (1987)
  • Cenas médicas (1988)
  • Enígmas da Culpa (2007)

Ճանաչում խմբագրել

Սկլյարի գրքերը թարգմանվել են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, եբրայերեն և այլ լեզուներով։ Նրա վեպերից և պատմվածքներից մի քանիսը էկրանարկվել են։ Նա Բրազիլիայի Գրականության ակադեմիայի (2003) անդամ է, «Ժաբութի» մրցանակի դափնեկիր (1988, 1993, 2009) և բազմաթիվ այլ ազգային մրցանակների մրցանակակիր։

Գրականություն խմբագրել

  • Brunn A. von. Die seltsame Nation des Moacyr Scliar: jüdisches Epos in Brasilien. — Frankfurt/M.: TFM, T. Ferrer de Mesquita; Domus Editoria Europaea, A. Schönberger, 1990.
  • Szklo G. S. Une pensée juive au Brésil: Moacyr Scliar: L’Harmattan, 1995.
  • O viajante transcultural: leituras da obra de Moacyr Scliar/ Ana Maria Lisboa de Mello a.o. — Porto Alegre: EDIPUCRS, 2004.
  • Moacyr Scliar: a escrita de um homem só. — Porto Alegre: Instituto Estadual do Livro, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոասիր Սկլյար» հոդվածին։