Մշտական ներկայացուցիչների կոմիտե

Մշտական ներկայացուցիչների կոմիտե (ֆր.՝ Comité des représentants permanents), տարածված հապավումն է՝ COREPER (այսուհետ՝ Կորեպեր), ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեն է, որը բաղկացած է Բրյուսելում գտնվող ԵՄ անդամ-երկրների առաքելությունների ղեկավարներից կամ նրանց տեղակալներից:
Գործունեության նպատակը Եվրոպական միության խորհրդի նախարարական հանդիպումների օրակարգի նախապատրաստումն է, սակայն կարող է նաև որոշ ընթացակարգային որոշումներ ընդունել: Վերահսկում ու համակարգում է ԵՄ անդամ-երկրների քաղաքացիական ծառայողներից բաղկացած գրեթե 250 կոմիտեների ու աշխատանքային խմբերի գործունեությունը, ովքեր աշխատում են տեխնիկական մակարդակի հարցերի շուրջ, որոնք հետագայում պետք է քննարկվեն Կորեպերում և Եվրոպական միության խորհրդում: Կորեպերը նախագահում է Եվրոպական միության խորհրդի նախագահը:
Փաստացի գործում են երկու կոմիտե՝
• Կորեպեր 1-ը բաղկացած է առաքելությունների ղեկավարների տեղակալներից և մեծ մասամբ առնչվում է սոցիալական ու տնտեսական հարցերի հետ,
• Կորեպեր 2-ը բաղկացած է առաքելությունների ղեկավարներից (արտակարգ և լիազոր դեսպաններից) և մեծ մասամբ առնչվում է քաղաքական, տնտեսական ու արտաքին քաղաքականության հարցերի հետ:
Եվրոպական միության խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները համապատասխան տնօրենատներից կամ տնօրինություններից, ինչպես նաև իրավաբանական տնօրինությունից նույնպես ներկա են վերոնշյալ հարցերի քննարկմանը:
Ամենշաբաթյա փակ հանդիպումներ են տեղի ունենում, հանդիպման օրակարգը բաժանվում է հետևյալ մասերի.
Մաս “I” (I կետեր՝ առանց քննարկումների նախատեսման ) և
Մաս “II” (II կետեր՝ նախատեսված քննարկման համար):
Վերջիններս նախարարական օրակարգը բաժանում են երեկ կատեգորիաներում.
• I կետերը, որոնք տեղեկության համար են և որոնց համար ոչ մի նախարարական որոշում անհրաժեշտ չէ,
Ա կետեր, որոնց պարագային որոշում կարող է ընդունվել առանց քննարկումների (սակայն այն ևս չպետք է ընդգրկվի հանդիպման օրակարգում, եթե ցանկացած ազգային պատվիրակություն ընդդիմանում է դրա որոշման ընթացքում) և երբեմն նախարարների հատուկ խմբի պատասխանատվությունից դուրս է,
Բ կետեր, որոնց պարագային քննարկումներ են անհրաժեշտ, իսկ որոշումը նախօրոք չեն հրապարակում:
Որոշ կետեր կարելի է բնութագրել որպես կեղծ Բ կետեր՝ հանրային տպավորություն թողնելու համար, որը նախարարներն ակտիվորեն քննարկում են՝ դրա կարևորությունից ելնելով, երբ իրականում այն կարելի էր դասակարգել որպես Ա կետ՝ Կորեպերում կայացած բանակցությունների ու փոխզիջման արդյունքում: Նախարարները հարաբերականորեն քիչ որոշումներ են կայացնում իրական Բ կետերի վերաբերյալ. Վերջիններս սովորաբար ետ են ուղարկվում Կորեպերին՝ մինչև իրական Ա կամ կեղծ Բ կետ վերադարձնելը: Եվրոպական միության խորհրդի քննարկումներն ու որոշումներն ինքնին համատեղ որոշման ընդունման ընթացակարգով բաց են և նման չեն այս հաստատության այլ նիստերին, ներառյալ Կորեպերի հետ աշխատանքային խմբերի նիստերին:
Եվրոպական միության գործունեության պայմանագրի 240-րդ հոդվածը սահմանում է Կորեպերի գործունեության համար հիմքերը.

Բրյուսելում գտնվող ԵՄ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպումների սրահ

Կորեպեր 1. բաղկացած է մշտական ներկայացուցիչների տեղակալներից և հող է նախապատրաստում Խորհրդի հետևյալ հարաբերակցությունների համար.
• Զբաղվածության, սոցիալական քաղաքականության, առողջապահության ու սպառողների հետ կապված հարցեր,
• Մրցունակություն (ներքին շուկա, արտադրություն, հետազոտություն, տիեզերք և տուրիզմ),
• Տրանսպորտ, հեռահաղորդակցություն և էներգետիկա,
• Գյուղատնտեսություն ու ձկնաբուծություն,
• Շրջակա միջավայր,
• Կրթություն, երիտասարդություն, մշակույթ և սպորտ (ներառյալ տեսալսողական):

Կորեպեր 2. բաղկացած է մշտական ներկայացուցիչներից և հող է նախապատրաստում այլ հարաբերակցությունների համար.
• Ընդհանուր գործեր,
• Արտաքին գործեր (ներառյալ Եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականություն և զարգացման համագործակցություն ),
• Տնտեսական ու ֆինանսական հարցեր (ներառյալ բյուջետային),
• Արդարադատության ու ներքին հարցեր (ներառյալ քաղաքացիական պաշտպանության):


ԱղբյուրներԽմբագրել