Մշակույթ (տարեգիրք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակույթ (այլ կիրառումներ)
«Մշակույթ», ազգագրական տարեգիրք։ «Մշակույթ» գրատան հրատարակություն։ Լույս է տեսել 1948 թվականին, Ստամբուլում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Թ․ Ագատյան։ Տպագրել է հայագիտական, պատմագիտական հոդվածներ, դրվագներ Դանիել Վարուժանի, Երվանդ Օտյանի, Հակոբ Պարոնյանի կյանքից, նրանց անտիպ նամակները, ինչպես նաև Կոմիտասի, Սիամանթոյի, Ռ․ Սևակի ձեռագրերը։ Անդրադարձել է Գրիգոր Զոհրապի, Հ․ Ասատուրի և ուրիշների նամակներին ու գրագրություններին։
Մշակույթ | |
---|---|
Տեսակ | գիրք |
Ժանր | տարեգիրք |
Խմբագիր | Թ․ Ագատյան |
Հրատարակման վայր | Ստամբուլ |
Հրատարակման տարեթիվ | 1948 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 657)։ ![]() |