Մշակույթի ազգային պալատ (Բուլղարիա)

Մշակույթի ազգային պալատ (բուլղար․՝ Национален дворец на културата, Natsionalen dvorets na kulturata, կրճատ՝ НДК, ՆԴԿ), գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Հարավ-արևելյան Եվրոպայի ամենամեծ բազմաֆունկցիոնալ կոնֆերանսների և ցուցահանդեսային կենտրոնն է։ Բացվել է 1981 թվականին Բուլղարիայի 1300-րդ տարելիցին։

Մշակույթի ազգային պալատ
ԴիրքԲուլղարիա Սոֆիա
Բուլղարիա
Տարածք123,000 մետր
Կառուցվել է1981

ՊատմությունԽմբագրել

Կենտրոնը ստեղծվել է Բուլղարիայի ժողովրդական հանրապետության նախկին կոմունիստ առաջնորդ Թոդոր Ժիվկովի դստեր՝ Լյուդմիլա Ժիվկովայի առաջարկությամբ։ Շենքը նախագծվել է բուլղարացի և օտարերկրացի ճարտարապետների կողմից՝ Ալեքսանդր Գեորգիև Բարովի ղեկավարությամբ (1931-1999)։ Մշակույթի ազգային պալատի դիմաց գտնվող լանդշաֆտը ստեղծել է ճարտարապետների և լանդշաֆտային ինժեներների մեկ այլ թիմ՝ Աթանաս Ագուրայի ղեկավարությամբ։ Նախնական, շենքում ցուցադրվել են միասնական ոճով, ծանր, մուգ գույներ, մեծ, վառ որմնանկարներում պատկերված պատմական դեմքեր, իրադարձություններ։

2005 թվականի հուլիսին Մշակույթի ազգային պալատը Կոնգրեսի կենտրոնի միջազգային կազմակերպության կողմից ճանաչվեց ամենալավ կոնգրես կենտրոններից։

Կոնֆերանս կենտրոնը կահավորված է տարբեր միջոցառումների համար՝ ներառյալ համերգներ, բազմալեզվյա կոնֆերանսներ, ցուցահանդեսներ ու ցուցադրությունների սրահներ։ Տարածքի մակերեսը կազմում է 123,000 մետր, ունի 8 հարկ և 3 ստորգետնյա հարկեր, 13 սրահներ և 15.000 մետր ցուցահանդեսային տարածք։ Գլխավոր սրահում կարող են տեղավորվել շուրջ 3.000 մարդիկ։

Սոֆիայի ամենամյա միջազգային կինոփառատոնը տեղի է ունենում Մշակույթի ազգային պալատում։

ՀամերգներԽմբագրել

Մշակութային ազգային պալատը համերգների անցկացման հիմնական վայրն է։ Սրահները լավ են նախագծված և կահավորված են հարմարավետ նստատեղերով[1]։ Այստեղ համերգներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչներ, երաժիշտներ, պարողներ[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «NDK - Hall 1»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին։ Վերցված է 2015-04-05 
  2. «NDK - history»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2015-04-05 

Արտաքին հղումներԽմբագրել