Մշակութա-ազգային ինքնավարություն

Մշակութա-ազգային ինքնավարություն, 20-րդ դարի սկզբին ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի որոշ գործիչների առաջ քաշած ավստրոմարքսիզմի բաղադրիչ մասը կազմող ազգայնական տեսություն։ Հավակնում էր բազմազգ համարվող ավստրո-հունգարական պետության պայմաններում լուծել ազգային հարցը։ Աչքի ընկնող տեսաբաններն էին Կ. Ռենները և Օ. Բաուերը։ Մշակութա-ազգային ինքնավարության հիմնային տեսությունը պնդում էր, որ ազգը միատեսակ մտածող և ընդհանուր ճակատագիր ունեցող մարդկանց միություն է։ Մշակութա-ազգային ինքնավարության տեսության մեջ ազգը կտրվել է իր զբաղեցրած տարածքից, անտեսվել է նրա դասակարգային կազմը։

Հայ իրականության մեջ Մշակութա-ազգային ինքնավարության տեսության կողմնակիցներն էին «սպեցիֆիկները», դաշնակցականները և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 6