Մշակութային շեշտադրում

Մշակութային շեշտադրում, մշակույթի կարևորագույն հատկանիշ, որի վրա թեև հաճախ ազդել է լեզուն, ավելի առանձնահատուկ կերպով՝ բառապաշարը (Օթենհայմեր (անգլ.՝ Ottenheimer), 2006, էջ 266)։ Սա նշանակում է, այն բառապաշարը, որ մարդիկ գործածում են մշակույթի մեջ, ցույց է տալիս, թե ինչն է կարևոր մարդկանց այդ խմբի համար։ Եթե շատ բառեր կան նկարագրելու որոշակի թեմա առանձին մշակույթի մեջ, ապա լավ հնարավորություն է, որ ենթադրվում է այդ թեման կարևոր է այդ մշակույթի համար։

ՆախադրյալԽմբագրել

Մշակութային շեշտադրման գաղափարը առաջ է քաշվել Ֆրանց Բոասի (գերմ.՝ Franz Boas) աշխատությունից, որը համարվում է ամերիկյան մարդաբանության հիմնադիրներից մեկը (Օթենհայմեր, 2006, էջ 15)։ Ֆրանց Բոասը ստեղծել և ուսուցանել է հասկացություններ, ինչպես օրինակ՝ մշակութային հարաբերականություն և «մշակութային ենթագիտակցություն», որոնք թույլ են տվել մարդաբաններին, որոնք աշակերտել են նրանց, ինչպիսիք օրինակ՝ Էդուարդ Սափիրը (անգլ.՝ Edward Sapir) և Ռութ Բենեդիքթը (անգլ.՝ Ruth Benedict), շարունակել ուսումնասիրել և զարգացնել մտքեր լեզվի և մշակույթի վերաբերյալ (Հարթ (անգլ.՝ Hart), 2005, էջ 179)։

ԳործածությունԽմբագրել

Միակ ճանապարհը, որում մշակութային շեշտադրումը օրինակ է հանդիսանում, բնակչության զրույցներն են եղանակի մասին։ Օրինակ՝ մի վայրում, որտեղ ցուրտ է և շատ է ձյուն գալիս, ակնկալվում է մեծ բառապաշար ձյունը նկարագրելու համար։

Օրինակ՝ ճերմակել, ձնաբուք, ձյունախառն անձրև, ձյունաթումբ, ձյունով լի, մաքուր ձյուն:

Մի վայրում, որտեղ շոգ է, մեծ քանակությամբ համապատասխան տերմիններ է ակնկալվում, որ գործածվի։

Օրինակ՝ չոր եղանակ, տոթ, խոնավ, շոգ եղանակ, անձրևային սեզոն, հեղձուկ:

Նման երևույթների համար գործածվող փոխկապակցված տերմինների կենտրոնացումը ենթադրում է կարևորությունը առանձնացնելով դրանց մեջ։ Ավելին, եթե դուք այդ տարածքից կամ մշակույթից չեք, հնարավոր է չունենաք փորձառություն կամ չիմանաք տարբերությունը, օրինակ՝ շոգ եղանակի և խոնավ եղանակի միջև, երբ տարբերությունը կարող է ունենալ հսկայական կապ առանձին գործողության հետևանքի համար։

Տես նաևԽմբագրել

  • Էսկիմո բառեր ձյան վերաբերյալ (անգլ.՝ Eskimo words for snow). հայտնի քաղաքային առասպել, որ մարդիկ կամ Էսկիմոն ունեն անսովոր մեծ քանակությամբ բառեր ձյան վերաբերյալ։
  • Լեզվաբանական հարաբերականություն կամ «Սափիր-Ուորֆ վարկած» (անգլ.՝ Linguistic relativity, or "Sapir–Whorf hypothesis"). գաղափար, որ փոփոխվող մշակութային հասկացությունները և դասակարգումները տարբեր լեզուներին բնորոշ, ազդում են փորձված աշխարհի ճանաչողական դասակարգման վրա այնպես, որ տարբեր լեզուներով խոսողները մտածեն և վարվեն այլ կերպ դրա պատճառով։

ԱղբյուրներԽմբագրել

  • Hart, W. B. (2005). Franz Boas and the roots of intercultural communication research. International and Intercultural Communication Annual, 28, 176-193.
  • Ottenheimer, H. J. (2006). The anthropology of language: An introduction to linguistic anthropology. Belmont: Thomson Higher Education.