Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մնձուր (այլ կիրառումներ)

Մնձուր, Մեզուր, Մերջան-Մեզուր, Մենձուր, Մզուր, Մընձուր, Մյուզիր, Մնզուր, Մոնզուր, Մուզուր, Մունզուր, Մունձուր, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Ներքին Տավրոսի արևմտյան՝ առավել բարձր մասը։ Ձգվում է Եփրատից մինչև Մերջան լեռնագագաթը։ Երկարությունը մոտ 90 կմ է, բարձրությունը՝ 3147 մ (Զիարեթ լեռ)։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից։ Հարավային լանջերը մասնատված են Եփրատի վտակներով։ Մնձուրի հարավային լանջերից սկիզբ է առնում համանուն գետը։ Միջին բարձրություն 3000 մ։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, րյուրեգային թերթաքարերից[1]։

Մնձուրի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԹունջելիի մարզ և Էրզինջանի մարզ
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 846 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։