Մնացական Մանուկյան

մանկավարժ

Մնացական Մալխասի Մանուկյան (2008թ. Ապրիլի 15), հայ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2000), ՀՀ վաստակավոր մանկավարժ (2007)։ Հայաստանի ՄԳԱ փոխնախագահ (2000 թվականից)։

Մնացական Մանուկյան
Ծնվել էհունիսի 26, 1935(1935-06-26) (88 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2000)
Մասնագիտությունգիտնական

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Գյումրու Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 5 դպրոցում, 1943-1952 թվականներին՝ Լենինականի Մերկուրովի անվան կերպարվեստի ուսումնարանում։ 1958 թվականին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1952-1953 թվականներին աշխատել է Գյումրու խնայդրամարկղում, որպես վերահսկիչ-գանձապահ, 1953 թվականին՝ Գյումրու տեքստիլ կոմբինատի գործվածքային ֆաբրիկայում որպես ջուլհակ, 1957-1958 թվականներին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1958-1960 թվականներին՝ Գյումրու Ս. Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1960-1961 թվականներին՝ Հայաստանի ԼԿԵՄ Գյումրու քաղկոմի երկրորդ քարտուղար, 1961-1962 թվականներին՝ Հայաստանի ԼԿԵՄ Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար, 1962-1970 թվականներին՝ Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցի տնօրեն, 1970-1972 թվականներին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության ֆակուլտետի հիմնադիր դեկան, 1972-1974 թվականներին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության մեթոդիկայի ամբիոնի հիմնադիր վարիչ, 1974-1976 թվականներին՝ Երևանի թիվ 158 դպրոցի տնօրեն, 1976-1980 թվականներին և 1987-1992 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի դոցենտ, 1980-1982 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 1982-1984 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ժողովրդական կրթության ղեկավար աշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1984-1987 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ժողովրդական կրթության ղեկավար, աշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, 1992-2007 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ, 2007 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր։

Հանդիսացել է

  • ՀՀ կառավարությանն առընթեր պետական բյուջեից ֆինանսավորվող մանկավարժական և հոգեբանական գիտությունների համակարգի գիտական թեմաների գնահատման փորձագիտական հանձնաժողովի նախագահ
  • ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի բարձրագույն խորհրդի նախկին տերմինաբանական կոմիտեի անդամ
  • «Տաթև» գիտակրթական համալիրի Մանկավարժական միտք գիտական հանդեսի հիմնադիր, գլխավոր խմբագիր 2000-2002 թվականներին, խմբագրական խորհրդի անդամ 2003 թվականից
  • «Հոգեբանությունը և կյանքը» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ 2000-2007 թվականներին
  • ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա ՀԿի փոխնախագահ և գլխավոր գիտնական քարտուղար 1997 թվականից
  • Մանկավարժական գիտությունների համակարգի, առարկաների գծով թեկնածուական մինիմումի քննություններ ընդունող մասնագիտական հանձնաժողովի նախագահ 1996-2007 թվականներին
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ 1992-2007 թվականներին
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ (2000-2007)
  • ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի Գիտական աստիճաններ շնորհող 020 մասնագիտական խորհրդի անդամ 1992 թվականից առ այսօր
  • Արդեն պաշտպանած 25 ատենախոսությունների գիտական ղեկավար
  • ՀԿԿ Գյումրու քաղկոմի բյուրոյի անդամ, 1961-1964 թվականներին
  • Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ, 1960-1964 թվականներին
  • Համամիութենական ԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի պլենումի անդամ, 1961-1964 թվականներին
  • Գյումրու քաղաքային խորհրդի պատգամավոր, 1960-1964 թվականներին
  • Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1961-1964 թվականներին

Ուսումնասիրությունները նվիրված են կրթության համակարգի կառավարման և արտադպրոցական դաստիարակության հարցերին։ Համահեղինակ է «Հայ դպրոցն ու մանկավարժական միտքը 20-րդ դարում» (2005) գրքի[1]։ Գիտական համագործակցության և ստեղծագործական կապերի մեջ է եղել անձնական մտերմություն ու բարեկամություն է ունեցել 20-րդ դարի մեծանուն մանկավարժ ու հոգեբան, բարոյագետ ու գեղագետ, փիլիսոփա և մեթոդիստ Վ. Ա. Սուխոմլինսկու հետ։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր, 1961
  • Խաչատուր Աբովյան շքանշան, 1966
  • Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Ժողովրդական կրթության տաղավարի ոսկե մեդալ, 1968
  • Մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1969
  • Դոցենտի գիտական կոչում, 1972
  • Մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1995
  • Ամերիկայի ազգային ակադեմիայի Տարվա մարդ դիպլոմ, 1998
  • Պրոֆեսորի գիտական կոչում 2000
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2003
  • ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, 2007

Երկեր խմբագրել

  • Արտադասարանական դաստիարակչական աշխատանքների հարցերը դպրոցի ռեֆորմի լույսի ներքո, Ե., 1986։
  • Սիրո փիլիսոփայական, հոգեբանական, մանկավարժական մեկնաբանման հայկական գանձարան, Ե., 2003։
  • Իմաստուն մտքերի շտեմարան, Ե., 2005. (համահեղինակ)։

Հեղինակ է 12 մենագրությունների, 8 գրքերի և ուսումնական ձեռնարկների, 2 ուսումնական ծրագրերի, 114 գիտական հոդվածների, որոնցից

    • 55 ամսագրային այդ թվում միջազգային
    • 46 լրագրային
    • 1 մեթոդական մենագրություն
    • 9 հոգեբանական

Խմբագրել է 36 և գրախոսել 18 գիրք, դասագիրք, ուսումնական ձեռնարկ։

Համագործակցություն խմբագրել

Անվանի մանկավարժ-տեսաբաններ

  • Ա. Ռեզնիկի, Ռուսաստան
  • Կ. Նաստասևի, Ուկրաինա
  • Կավլոշի Շանդորի, Հունգարիա, Յա.
  • Տադեուշ Վիլեխի, Լեհաստան
  • Ա. Գոլանդի, Ռուսաստան
  • Վ. Կարակովսկու, Բաշկիրիա
  • Ա. Բախտիարովայի, Թաթարստան, Վ. Կորոտովի Ռուսաստան
  • Վ. Շատալովի, Դոնբաս
  • Ա. Կուզինի, Ռուսաստան
  • Մեծանուն մաթեմատիկոս Ա. Կոլմոգորովի, Ռուսաստան
  • Տաղանդավոր հոգեբաններ Ա. Պետրովսկու, Ռուսաստան, «Շ. Ամոնաշվիլու -Վրաստան, Ա. Շչերբակովի -Բելառուսիա
  • Ճանաչված փիլիսոփա-սոցիոլոգ Ի. Կոնի, Ռուսաստան
  • Հայ արվեստի ու գրականության մեծերի Մ. Մկրտչյանի, Ա. Մկրտչյանի, Հ. Մալյանի, Ա. Յավուրյանի, Ֆ. Դովլաթյանի, Մինասի, Հովհ. Շիրազի, Հ. Հակոբյանի, Հ. Անանիկյանի, Չուբարի, Վ. Պետրոսյանի հետ.

Դասընթացներ խմբագրել

Հատուկ դասընթացներ է վարել

  • Մոսկվայի մարզային մանկավարժական համալսարան, 2006
  • Մինսկի միջազգային մանկավարժական գիտաժողով, 1989
  • Եկատերինբուրգի նախկին Սվերդլովսկ, Կ. Լիբկնեխտի անվան մանկավարժական համալսարան, 1972
  • Սանկտ Պետերբուրգի նախկին Լենինգրադ Գերցենի անվան պետական համալսարան, 1967
  • Թբիլիսիի Ղ. Ամոնաշվիլու անվան թիվ 2 համալիր միջնակարգ հանրակրթական դպրոց, 1968
  • Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոց, 1968
  • Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի միջնակարգ դպրոցների աշակերտական գիտական ընկերության Որոնող փոքր ակադեմիա, 1968
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 2005-2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.