Մնացական Հովհաննիսյան

հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար

Մնացական Բենիամինի Հովհաննիսյան (նոյեմբերի 29, 1926(1926-11-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2020(2020-12-23)[2]), հայկական սպորտի երախտավոր, որը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում սպորտային մարմնամարզության, գեղասահքի և հեծանվային սպորտի զարգացման գործում։ Հայաստանի վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար[3]։

Մնացական Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1926(1926-11-29)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 23, 2020(2020-12-23)[2] (94 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմարզիչ և մրցավար

Կենսագրություն խմբագրել

Մնացական Բենիամինի Հովհաննիսյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում, ծառայողի ընտանիքում։

Մանկական տարիքից մտել է սպորտի ասպարեզ՝ պարապել է սպորտային մարմնամարզություն։

1950 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1952-1953 թվականներին կատարելագործվել է Լենինգրադի Պյոտր Ֆարանցևիչի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի կատարելագործման ֆակուլտետում[3]։

Մարզչական գործունեություն խմբագրել

Աշխատել է երեք մարզաձևում և երեքում էլ ունեցել է գերազանց արդյունքներ։

Սպորտային մարմնամարզություն

Սպորտային մարմնամարզության ասպարեզում պատրաստել է բարձր վարպետությամբ մարզիկներ, որոնք Հայաստանի հավաքականի կազմում Խորհրդային Միության առաջնության մրցումներում գրավել են երկրորդ տեղը։ Այդ նվաճման Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում։ Մրցավարական ասպարեզում իր գործունեության համար ստացել է համամիութենական կարգի մրցավարի կոչում[3]։

Գեղասահք

Մնացական Հովհաննիսյանը զգալի ավանդ է ունեցել 1972 թվականին հայկական գեղասահքի դպրոցի հիմնադրման և զարգացման գործում, նա 10 տարի ղեկավարել է այդ դպրոցը։

Նրա օրոք հայ գեղասահորդները գրանցել են ամենաբարձր ցուցանիշները, իսկ Գուրգեն Վարդանյանը նվաճել է ԽՍՀՄ գավաթը[3]։

ԽՍՀՄ մրցումներում նվաճումներ են ունեցել. պատանիների մեջ՝ Սահակ Մխիթարյանը (ԽՍՀՄ պատանիների չեմպիոն), Գուրգեն Վարդանյանը (ԽՍՀՄ եռակի գավաթակիր)[4]։

Հեծանվային սպորտ

Այնուհետև Հովհաննիսյանն աշխատել է հեծանվային սպորտի հանրապետական կենտրոնում, որտեղ այդ մարզաձևի պատմության մեջ պատրաստվել է աշխարհի երկու չեմպիոն՝ Մեսրոպ Շաբոյանը՝ խճուղային հեծանվավազքի մրցումներում, և Օլեգ Կլևցովը՝ հեծանվահրապարակում, որոնց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը տրվել է Մնացական Հովհաննիսյանի կողմից[3]։

Պարգևներ խմբագրել

Աշխատանքային գործունեության ընթացքում 16 տարբեր կազմակերպությունների կողմից ստացել է 45 պատվոգիր և 2 տարբեր մարզադպրոցների մանկավարժական խորհրդների շնորհակալագրեր իր կատարած աշխատանքի համար[3]։

Պարգևներ և գովասանագրեր
ԽՍՀՄ սպորտ կոմիտե 3
ԽՍՀՄ լուս. նախարարութ. 1
ՀԽՍՀ սպորտկոմիտե 5
ՀԽՍՀ լուս. նախարարութ. 5
ՀԼԿԵՄ կենտրոնական կոմ. 7
Երևանի ֆ.կ.կոմիտե 6
Երևանի ժող. կրթութ. բաժին 4
Սպանդարյանի շրջանի ֆ.կ.կ. 1
Գիտելիք ընկ. Երևանի կազմ. 4
Ֆ.Կ.տեխնիկում 1
Լենինական քաղ. Սպորտկոմիտե 1
Մարմնամարզութ. Մարզդպրոց 3
Գեղասահքի մարզդպրոց 3
Հայաստանի Սպորտի նախարարի շնորհակալագիր 1
Ընդամենը 45

2 մեդալ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կոդմից երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար։

Մահ խմբագրել

Վախճանվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, 94 տարեկան հասակում[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 94 տարեկանում մահացել է հայկական սպորտի մեծ երախտավոր Մնացական Հովհաննիսյանը
  2. 2,0 2,1 2,2 https://www.armtimes.com/hy/article/205293
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «94 տարեկանում մահացել է հայկական սպորտի մեծ երախտավոր Մնացական Հովհաննիսյանը». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  4. «Հայաստանը երբևիցե չի ունեցել այնպիսի գեղասահորդներ, ինչպիսին ունի հիմա. հարցազրույց». sport.news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին. {{cite web}}: Text "NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին" ignored (օգնություն)