Մյունխհաուզենի համախտանիշ

Մյունխհաուզենի համախտանիշ կամ արհեստական, կեղծ խանգարում, սիմուլյացիոն խանգարում, որի ժամանակ մարդ ձևացնում, չափազանցնում կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության։ Այսպիսի սիմուլյացիոն դրսևորման պատճառը ամբողջովին բացահայտված չէ։ Մյունխհաուզենի համախտանիշի պատճառները համընդհանուր որոշված բացատրությունը հայտնում է, որ հիվանդության սիմուլյացիան թույլ է տալիս այդ համախտանիշով մարդկանց ստանալ ուշադրություն, համակրանք և հոգեբանական աջակցություն, որը նրանց չի բավականացնում։ Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդները կարող են ունենալ հոսպիտալացման հազվադեպ դեպքեր, ճամփորդության և դրամատիկ պազտմություններ[4]։ Որպեսզի ստանան ախտանշաններ, հիվանդի մոտ կարող է բերել ոչ պետքական և թանկարժեք դիագնոստիկ կամ շտկող գործընթացների[5]։

Մյունխհաուզենի համախտանիշ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն[1][2]
ՀայտնաբերողRichard Asher?[3]
ՀՄԴ-9301.51
ՀՄԴ-10F68.1
Անվանվել էԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն

Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդները որպես կանոն հերքում են իրենց ախտանիշների արհեստականությունը, նույնիսկ եթե նրանց ներկայացնում են սիմուլյացիաների ապացույցները։ Սովորաբար նրանք ունենում են հոսպիտալացման երկարատև պատմություն, սիմուլյացիոն ախտանշանների պատճառով։ Չստանալով սպասելիք ուշադրությունը իրենց ախտանիշների համար, Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդները դառնում են բռնկուն և ագրեսիվ։ Հիվանդը մի բժշկի կողմից բուժման համար մերժում ստանալուց, դիմում է մեկ այլ բժշկի։

Դասակարգում խմբագրել

ՀՄԴ-10- ում Մյունխհաուզենի համախտանիշը նշանակվել է F68.1 կոդով, հետևյալ խորագրով․ «մտածված հարուցում կամ ախտանշանների սիմուլյացիա կամ ֆիզիկական հաշմանդամության կամ հոգեբանական բնավորության (սիմուլյացիոն խանգարում)»։

Ախտորոշող չափանիշներ F68.1[6]

  • Կանխամտածված վերարտադրում կամ ախտանշանների սիմուլյացիա և/կամ ինքնուրույն վերք հասցնել, ախտանշաններ ունենալու նպատակով։
  • Արտաքին մոտիվացիայի բացակայություն (օրինակ, հետապնդումից խուսափումը իրավախախտման պատճառով, խուսափում զինվորական ծառայությունից, արտոնություն ստանալ, որը նախատեսված է հիվանդ մարդկանց համար և այլն)։ Եթե հայտնաբերվել է այդպիսի մոտիվացիայի ապացույց, օգտագործվում է Z76.5 դասակարգումը (սիմուլյացիա)։
  • Ավելի հաճախ օգտագործվող բացառման չափանիշը՝ հաստատած ֆիզիկական կամ հոգեբանական խանգարման բացակայությունն է, որը կարող էր բացատրել ախտանշանները։

F68.1- ում ներառված են «հոսպիտալային լու» համախտանիշը, հիվանդանոցի մշտական հաճախորդ համախտանիշը, Մյունխհաուզենի համախտանիշը, թափառող հիվանդ համախտանիշը[7]։

Մյունխհաուզենի համախտանիշը ունի այլ տեսակ (դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշ), կոպիտ վերաբերմունք երեխաների նկատմամբ, որը կոդավորվում է ՀՄԴ-10-ի T74.8 խորագրում («դաժան վերաբերմունքի այլ համախտանիշնոր»)[7]։

DSM-5- ում նաև գտնվում են սիմուլյացիոն խանգարումներ (անգլ.՝ «factitious disorder»), կոդ 300.19 (F68.10)։

Չափանիշներ[8]

  • Ֆիզիկական կամ հոգեբանական նշանների կամ ախտանշանների կեղծում
  • Մարդն իրեն պատկերացնում է հիվանդ, թույլ կամ վիրավորված
  • Խաբուսիկ դրսևորման արտահայտում, նույնիսկ երբ բացակայում է արտաքին շահը
  • Պահվածքը լավ բացատրվում է այլ հոգեբանական խանգարմամբ, ինչպես օրինակ զառանցական խանգարումը կամ այլ հոգեբանական խանգարումներ

Ախտանշաններ խմբագրել

Արհեստական խանգարում ստեղծող մարդիկ առաջացնում են հիվանդության այնպիսի ախտանշաններ, որպեսզի ստանան բուժում, ուշադրություն, խղճահարություն հիվանդանոցի աշխատակիցների կողմից։ Որոշ ծայրահեղ դեպքերի ժամանակ Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդ մարդիկ բավականին լավ ուսումնասիրել են բժշկությունը և գիտեն ինչպես ինքնուրույն առաջացնեն այնպիսի հիվանդություններ, որպեսզի հիվանդանոցում ստանան երկարատև բուժում և նույնիսկ ոչ անհրաժեշտ վիրահատություններ։

«Հիվանդի» դերում նրանք իրենց զգում են հարմարավետ և հուսադրված, այդ զգացմունքը բավարարում է այդպիսի համախտանիշով հիվանդներին։ Այս խանգարումը տարբերվում է հիպոխոնդրիկ և այլ հոգեբանական հիվանդություններից, վերջիններս չեն արտահայտում իրենց մարմնական ախտանշանները[9]։ Արհեստական խանգարում ունեցող մարդիկ իրենց գործողություններով չեն հետապնդում նյութական շահ, ինչպես, օրինակ գումարային փոխհատուցում, աշխատանքից բացակայում և թմրամիջոցների թույլտվություն։

Այս հիվանդության հստակ պատճառը չգիտեն, սակայն և՛ հոգեբանական, և՛ կենսաբանական գործոնները կապված են այս խանգարման հետ։ Հիվանդության զարգացման համար ռիսկի գործոնները կարող են ներառել մանկական հասակում վնասվածքները, հարաբերությունները ծնողների/ խնամակալների հետ, ցածր ինքնագնահատականը, անձնական կյանքում հիասթափությունները։ Սակայն ԱՄՆ-ում միաժամանակ չկան հստակ տվյալներ Մյունխհաուզենի համախտանիշով տառապող մարդկանց թվաքանակի վերաբերյալ։

Առիթմոգենիկ Մյունխհաուզենի համախտանիշը նկարագրում է մարդկանց, ովքեր սիմուլյացնում են սրտի առիթմիա, որպեսզի ստանան բժշկական օգնություն[10]։

Ախտորոշում խմբագրել

Արհեստական վարքագծի պատճառով ախտորոշումը բավականին դժվարանում է։ Եթե բժիշկը չի գտնում ախտանշանների ֆիզիկական պատճառ, նա կարող է մարդուն ուղարկել հոգեբանի կամ հոգեբույժի մոտ (հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, որոնք հատուկ ուսանել են ախտորոշելու և բուժելու հոգեկան հիվանդությունները)։ Հոգեբույժներն ու հոգեբաններն օգտագործում են ամբողջ պատմությունը, բժշկական զննումները, լաբորատոր փորձերը, հոգեբանական թեստերը, որպեսզի գնահատեն մարդու ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Այն բանից հետո, երբ մարդու վիճակն ամբողջությամբ գնահատվում է, կեղծ խանգարման ախտորոշումը պահանջում է կլինիկական գնահատում[11]։ Կլինիկական բժիշկները պետք է իմանան, որ նրանք, ովքեր ներկայացնում են ախտանշանները (կամ մարդիկ ովքեր հաղորդում են այդ մարդու համար) կարող են հիվանդությունը սիմուլյացիա անել և պետք է ուշադիր լինել, որպեսզի ախտորոշման ապացույցներ գոյություն ունենան[11]։

Կարող են պահանջվել լաբորատոր անալիզներ, ներառյալ նաև արյան անալիզ, մեզի տոքսիկացիա, արյան պրեպարատների աստիճաններ, միջավայր, մակարդման անալիզ, վահանձև գեղձի գործառույթի թեստ կամ ԴՆԹ-ի տեսակավորում։ Որոշ դեպքերում կարող են օգտագործվել նաև համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային շերտագրում, հոգեբանական թեստավորում, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա կամ էլեկտրասրտագրություն[11]։

Այս «արհեստական» խանգարման (Մյունխհաուզենի համախտանիշ) առավել բնութագրական և նկարագրված դեպքերը և լաբորատոր ախտորոշման մեթոդները օգտագործվում են այն աուտիզմից տարբերակելու համար, ինչպես ցույց է տրված ներքևում[12]։

Մարդիկ կարող են կեղծել իրենց անալիզների պատասխանները տարբեր եղանակներով։ Բացի հիվանդության նախորդ պատմություններից և կեղծ հիվանդություններից, մարդիկ կարող էին նաև իրենց վնաս պատճառել օգտագործելով օրգանիզմը թուլացնող թեթև միջոցներ կամ այլ նյութեր, իրենք իրենց վնասվածք հասցնելով, որպեսզի տեղի ունենա արյունահոսություն և փոխել լաբորատոր նմուշները[13]։ Այս պայմաններից մեծ մասը չունեն լավ տեսանելի կամ ախտորոշիչ ախտանշաններ և երբեմն համախտանիշը կարող է մնալ չբացահայտված։ Արհեստական խանգարումն ունի մի քանի բարդացում, քանի որ այդ մարդիկ գնում են շատ բաների, որպեսզի կեղծեն իրենց հիվանդությունը։ Առողջության ծանր խնդիրներ, լուրջ վնասվածքներ, օրգանների կամ վերջույթների կորուստ, և նույնիսկ մահը հնարավոր է բարդություններով։

Բուժում խմբագրել

Քանի որ կա անվստահություն, կասկածելի կեղծ խանգարմամբ բուժման հարցում, բուժաշխատողները բացառում են այն հնարավորությունը, որ մարդու մոտ կարող է լինել այլ երիտասարդ հիվանդություն[14]։ Այդ ժամանակ նրանք կարող են վերցնել հիվանդության պատմությունը և փնտրել բժշկական փաստաթղթերի մեջ վաղ ճնշումներ, մանկական հասակում չարաշահում կամ հոգեկան հիվանդություններ[11]։ Եթե մարդը գտնվում է վտանգի մեջ իրենց կողմից, ապա կարող են նախաձեռնել հոգեբուժական հոսպիտալացում[15]։

Բուժաշխատողները կարող են ենթադրել, որ հոգեբուժական մասնագետների հետ աշխատանքը օգնում է քննել հիմնական տրամադրությունը կամ խանգարումը, ինչպես նաև խուսափել անտանելիությունից[16]։ Թերապևտիկ և բժշկական բուժումը կարող է կենտրոնանալ հիմնական հոգեկան խանգարման վրա․ վատ տրամադրություն, անհանգստություն կամ անձի փոփոխություն։ Հիվանդության կանխատեսումը կախված է տեսակից, որի մեջ մտնում է հիմնական պաթոլոգիան․ դեպրեսիա և անհանգստություն, օրինակ, սովորաբար լավ են արձագանքում բուժմանը և/կամ ճանաչողական բացահայտող թերապիային, երբ անձի սահմանային փոփոխությունը, ինչպես բոլոր փոփոխությունները անձի, ինչպես ենթադրում է, համարվում են տարածվող և ավելի կայուն ժամանակի ընթացքում և այն ձևով առաջարկում են ամենավատ կանխատեսումը[17]։

Այդպիսի մարդիկ կարող են իրենց որովայնախոռոչի վրա ունենալ մի քանի սպի՝ «շտապ» վիրահատությունների պատճառով[18]։

Դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշ խմբագրել

Դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշի կամ «վստահության Մյունխհաուզենի համախտանիշի» ազդեցությամբ (անգլ.՝ Münchausen syndrome by proxy, аббр. MSBP) կա սիմուլյացիոն խանգարման նման ձև, որի ժամանակ ծնողները կամ խնամակալները, մտադրված առաջացնում են երեխայի կամ խոցելի անձի մոտ հիվանդագին վիճակներ կամ հորինում են դրանք, որպեսզի դիմեն բժշկական օգնության։ Այդպիսի գործողություններ հաճախ անում են կանայք, դեպքերի մեծ մասամբ հարազատ մայրերը կամ կանայք[19]։ Միևնույն ժամանակ, անձը, ով երեխայի հիվանդության սիմուլյացիա է արել, իրենք էլ կարող են դրսևորել պահվածք, որը տիպիկ բնորոշ է Մյունխհաուզենի համախտանիշին։ Մյունխհաուզենի համախտանիշի մասնավոր դեպքերը ունեն նաև այլ անուններ՝ Պոլլեի համախտանիշ (բարոն Մյունխհաուզենի աղջկա անվամբ, ով մահացել է կյանքի առաջին տարում)։ Այն առաջին անգամ նկարագրվել է 1977 թվականին և այդ ժամանակ վերաբերում էր միայն Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդ երեխաներին։ Այդպիսի հիվանդություն ունեցող մարդկանց երեխաների մոտ ժառանգական հիվանդությունների հավանականությունը (հոգեկան, շաքարային դիաբետ) և վաղ հասակում մահացությունը մեծ է։ Ներկա ժամանակում Պոլլեի համախտանիշը դիտվում է միայն երեխային որպես արհեստական հիվանդություն պատճառող՝ իր սեփական մոր կամ խնամակալի կողմից[20]։

Անձիք, ովքեր տառապում են դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշով, կարող են օգտագործել ամենատարբեր ձևերը, որպեսզի դիտավորյալ առաջ բերեն երեխայի/խոցելի հասուն անձի մոտ հիվանդություններ։ Երևակայական կամ առաջացրած հիվանդությունը կարող է ընդունել ցանկացած ձև, բայց ավելի հաճախ ախտանշաններն են համարվում արյունահոսությունը, ուշագնացությունները, փորլուծություն, սրտխառնոցը, թունավորումը, վարակը, շնչահեղձությունը, տենդը, ալերգիան և անկանխատեսելի մանկական մահվան համախտանիշը։ Երեխաների մոտ առաջացրած արհեստական հիվանդությունը վատ են ենթարկվում են բուժմանը, դրա պատճառով երեխաները, ովքեր տառապում են այդ խանգարմամբ, ենթարկվում են մեծ թվով ոչ պետքական բժշկական գործընթացների, որոնցից մի քանիսը կարող են լինել վնասակար։

Վնասը կարող է հասցվել ցանկացած միջոցով, որը չի թողնում հետք, օրինակ, շնչառության դժվարացում, դեղամիջոցներով այլ մանիպուլյացիաներ (ձեռքով բերանը փակել, դեղորայքի ընդունում, պառկել նորածնի վրա, պոլիէթիլենային տոպրակով դեմքը փակել), սննդի ընդունման հետաձգում, դեղորայքի ընդունման հետաձգում, դեղորայքով այլ մանիպուլյացիաներ (չափաբաժնի մեծացում, դեղորայքի ընդունում, երբ դա պետք չէ), ինչպես նաև շտապ օգնության մտածված ուշ կանչ, երբ այդպիսի անհրաժեշտություն կա։ Իսկ վերջին դեպքում, երբ զոհի մոտ առաջանում է կոլապս (կոլապս - հանկարծակի առաջացած զարկերակային ճնշման անկում, որը կարող է բերել ուշագնացության), Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդ անձը համոզվելով, որ հիվանդի կյանքին սպառնում է լուրջ վտանգ, կարող է սկսել կատարել ինչ որ միջոցառումներ նրան «փրկելու» համար, որպեսզի վերջում ստանա գովաբանում իբրև հերոս և հոգատար մարդ, ով փրկել է մարդու կյանք։

Արհեստական հիվանդությունները և բազմաթիվ բուժումները վատ են անդրադառնում երեխաների հոգեկան զարգացման և առողջության վրա։ Բացի այդ, գործողությունները, որոնց միջոցով ստեղծվում են հիվանդության ախտանշանները, կարող են հասցնել անուղղելի վնաս երեխայի առողջությանը և ներկայացնեն վտանգ նրա կյանքի համար։

Դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշը շատ դժվար է ճանաչել, դրա համար հստակ կանխատեսել դրա տարածվածությունը դեռ չի հաջողվում։

Երեխաների մոտ հիվանդություններ առաջացնող ծնողները, որպես կանոն տառապում են հոգեբանական աջակցման պակասից։ Նրանք հաճախ դժբախտ են ամուսնական կյանքում։ Նրանց մի մասը տառապում է հոգեկան խանգարումից։ Շատերը տիրապետում են բժշկական ոլորտի գիտելիքների։ Երեխայի մոտ ի ծնե հիվանդության հայտնաբերման դեպքում նրանք ժխտում են, նույնիսկ ապացույցների առկայության դեպքում և հրաժարվում են որևէ տեսակի հոգեբանական թերապիայից։ Բուժքույրը կամ բուժեղբայրը՝ դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդ, կարող է ստանալ ծնողներից ուշադրություն և շնորհակալություն, բարության համար, որը ցուցաբերել է իրենց երեխայի կարճ կյանքի ընթացքում։ Միայն թե այդպիսի մարդը մտահոգված է միայն դեպի իրեն ուղղված ուշադրությամբ և ունի մեծ թվով պոտենցիալ զոհերի հասանելիություն։

Դելեգացված Մյունխհաուզենի համախտանիշով անձիք գիտեն, որ եթե ընտանիքի անդամների կամ գործընկերների մոտ ի հայտ է գալիս կասկած, նրանք դժվար թե բարձրաձայնեն, քանի որ վախենում են, որ կարող են սխալվել։ Ոչ մեկ չի ուզում մեղադրել, որ անձն ունի Մյունխհաուզենի համախտանիշ կամ դիմում ներկայացնի քննչական մարմիններին։ Եթե նրանք սխալվեն դա կլինի զրպարտանք և մեկուսացում ընտանիքից։ Եթե Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդ անձն իմանա, որ եղել է նմանատիպ մեղադրանք և գլխի ընկնի թե ով է մեղադրել, դա կարող է դիտվել որպես ոտնձգություն, որտեղ անձը դիտվում է որպես զոհ և իրավիճակը վերադասավորվում է ավելի ձեռնտու, որպեսզի այդ անձը նորից հայտնվի ուշադրության կենտրոնում։ Երբ դա տեղի է ունենում ընտանիքում, դա օգտագործվում է, որպեսզի ամբողջ ընտանիքին լարի դիմում ներկայացրած ընտանիքի անդամի դեմ, կամ ցանկացած մեկի, ում Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդ անձը կարող է նույնացնել որպես մարդու, որը արտահայտել է կասկած իր նկատմամբ։ Մյունխհաուզենի համապտանիշով հիվանդ անձը, ինչպես նաև բոլոր տեսակի հոգեբանական խանգարումներ ունեցող անձիք, որոնք կենտրոնացած են ուշադրություն ստանալու համար, միշտ վստահություն են ներշնչում իրենց «ճշմարտացիությամբ» և համոզիչ են։

Պատմություն խմբագրել

Համախտանիշի անունը ծագել է գրական կերպար՝ բարոն Մյունխհաուզենի անունից, որի կերպարի ստեղծումը աղոտ կերպով կապվում է գերմանացի ազնվական՝ Հիերոնիմուս Կարլ Ֆրիդրիխ, Ֆրայհեր վոն Մյունխհաուզենի հետ (1720-1797)։ Պատմական բարոնը դարձավ հայտնի պատմիչ 18-րդ դարի վերջում, երբ ընթրիքի ընթացքում պատմում էր իր արկածների մասին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1785 թվականին գերմանական ծագում ունեցող գրող և խաբեբա Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն անանուն հանձնեց գիրքը տպագրության, որտեղ մեծ մասամբ «Բարոն Մյունխհաուզեն» գրքի խեղաթյուրված տարբերակն է, որտեղ պատմում է բազմաթիվ ֆանտաստիկ և անհնար պատմություններ իր մասին։ Ռասպեի «Մյունխհաուզենը» դարձավ գրականության մեջ սուտասանի և չափազանցնողի օրինակ[21][22]։

1951 թվականին Ռիչարդ Աշերը առաջինն էր, ով նկարագրեց ինքնավնասումը, երբ մարդիկ ներկայացնում էին հիվանդության պատմություններ, նշաններ և ախտանշաններ։ Աշերը բարոն Մյունխհաուզենին հիշելով, այդ համախտանիշը անվանեց Մյունխհաուզենի համախտանիշ[23], 1951 թվականին իր The Lancet հոդվածում, դիակաբանի կողմից նշված բժշկական հոդվածում․

«Այստեղ նկարագրված է ընդհանուր համախտանիշ, որը բժիշկների մեծամասնությունը տեսել է, բայց դրա մասին շատ քիչ է գրված։ Ինչպես հայտնի բարոն Մյունխհաուզենը, մարդիկ ազդում էին իրենց պատմություններով, որոնք համարվում են անիրական, ոչ ճիշտ։ Համապատասխանաբար, համախտանիշը նվիրվել է բարոնին և անվանել են նրա պատվին»։

Բրիտանական բժշկական լրագիր, Ռ․Ա․Ջ․ բժշկության դոկտոր Ֆ․Ռ․Ս․Փ․

Աշերի դասակարգումը հերքեց որոշ հակասություններ կապված առողջապահության հետ, մոտավորապես 50 տարի քննարկելով անվան պատեհությունը։ Այն ժամանակ, երբ Աշերին գովաբանում էին կեղծ խախտումներ գտնելու համար, քննարկման մասնակիցները առարկում էին տարբեր ձևով, որ գրական ակնարկը անհամապատասխան էր, հաշվի առնելով հիվանդության լրջությունը, այն որ հիվանդության անունը կապում էր իրական Մյունխհաուզենի հետ, որի մոտ չկար այդ հիվանդությունը և նրա ծիծաղելի բնավորությունը հարգալից չէր հիվանդների նկատմամբ, ովքեր տառապում էին խանգարմամբ[24]։

Սկզբնականում այդ տերմինն օգտագործվում էր բոլոր խանգարումների համար։ Սակայն հիմա կա լայն սպեկտր կեղծ խանգարումների և Մյունխհաուզենի սինդրոմ ախտորոշումը պահված է միայն ծանր ձևերի համար, որտեղ հիվանդության ձևավորումը համարվում է հիվանդ մարդու կյանքի գլխավոր ակտիվությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Professional Psychology, Professional psychology, research and practice: Research and Practice // Professional Psychology: Research and PracticeAmerican Psychological Association, 1970. — ISSN 0735-7028; 1939-1323doi:10.1037/A0012324
  2. (unspecified title) — ISSN 0032-7034PMID:15506259
  3. The Lancet / R. HortonElsevier BV, 1823. — ISSN 0140-6736; 1474-547Xdoi:10.1016/S0140-6736(51)92313-6
  4. Jerald Kay; Allan Tasman (2006). Essentials of psychiatry. John Wiley & Sons, Ltd. էջեր 680. ISBN 0-470-01854-2.
  5. Huffman JC, Stern TA (2003). «The diagnosis and treatment of Munchausen's syndrome». Gen Hosp Psychiatry. 25 (5): 358–63. PMID 12972228.
  6. Всемирная организация здравоохранения F68.1 Intentional production or feigning of symptoms or disabilities, either physical or psychological [factitious disorder] // The ICD-10 Classification of Mental and Behavioural Disorders. Diagnostic criteria for research. — Geneva. — С. 169. — 263 с.
  7. 7,0 7,1 Всемирная организация здравоохранения Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). Часть 1 // Международная классификация болезней (10-й пересмотр). — Ростов-на-Дону: Феникс, 1999. — С. 272—273. — ISBN 5-86727-005-8
  8. Американская психиатрическая ассоциация Diagnostic and statistical manual of mental disorders (DSM-5). — Arlington, VA, 2013. — Vol. 5. — P. 324. — ISBN 978-0-89042-554-1, 978-0-89042-555-8
  9. Benjamin J. Sadock (Editor), Virginia A. Sadock (Editor) (2000 թ․ հունվարի 15). Kaplan & Sadock's Comprehensive Textbook of Psychiatry (2 Volume Set) (7th ed.). Lippincott Williams & Wilkins Publishers. էջեր 3172. ISBN 0683301284. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  10. Vaglio JC, Schoenhard JA, Saavedra PJ, Williams SR, Raj SR (2010). «Arrhythmogenic Munchausen syndrome culminating in caffeine-induced ventricular tachycardia». J Electrocardiol. 44 (2): 229–31. doi:10.1016/j.jelectrocard.2010.08.006. PMID 20888004.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Factitious Disorder Imposed on Another: Practice Essentials, Background, Pathophysiology». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Kinns, H; Housley, D; Freedman, DB (2013 թ․ մայիս). «Munchausen syndrome and factitious disorder: the role of the laboratory in its detection and diagnosis». Annals of clinical biochemistry. 50 (Pt 3): 194–203. doi:10.1177/0004563212473280. PMID 23592802.
  13. Kinns, H; Housley, D; Freedman, DB (2013 թ․ մայիս). «Munchausen syndrome and factitious disorder: the role of the laboratory in its detection and diagnosis». Annals of clinical biochemistry. 50 (Pt 3): 194–203. doi:10.1177/0004563212473280. PMID 23592802.
  14. Bursztajn, H; Feinbloom, RI; Hamm, RM; Brodsky, A (1981). Medical Choices, medical chances: How patients, families and physicians can cope with uncertainty. New York: Delacourte/Lawrence.[Հղում աղբյուրներին]
  15. Johnson, BR; Harrison, JA (2000). «Suspected Munchausen's syndrome and civil commitment». The Journal of the American Academy of Psychiatry and the Law. 28 (1): 74–6. PMID 10774844.
  16. Elder W, Coletsos IC, Bursztajn HJ. Factitious Disorder/Munchhausen Syndrome. The 5-Minute Clinical Consult. 18th Edition. 2010. Editor. Domino, F.J. Wolters Kluwer/Lippincott. Philadelphia.[Հղում աղբյուրներին]
  17. Davison, Gerald C.; Blankstein, Kirk R.; Flett, Gordon L.; Neale, John M. (2008). Abnormal Psychology (3rd Canadian ed.). Mississauga: John Wiley & Sons Canada. էջ 412. ISBN 978-0-470-84072-6.
  18. Giannini, A. James; Black, Henry Richard; Goettsche, Roger L. (1978). Psychiatric, Psychogenic and Somatopsychic Disorders Handbook. New Hyde Park, NY: Medical Examination Publishing. էջեր 194–5. ISBN 0-87488-596-5.
  19. Seymour Diamond, Amy Diamond Headache and Your Child: The Complete Guide to Understanding and Treating Migraine and Other Headaches in Children and Adolescents. — Simon and Schuster, 2010-05-11. — 302 с. — ISBN 9780743219723
  20. Сидоров П.И., Парняков А.В. Клиническая психология: учебник. — 3-е изд., исправл. и доп. — М.: ГЭОТАР-Медиа, 2010. — С. 715. — 880 с. — ISBN 978-5-9704-1407-1
  21. Olry, Regis (2002 թ․ հունիս). «Baron Munchhausen and the Syndrome Which Bears His Name: History of an Endearing Personage and of a Strange Mental Disorder» (PDF). Vesalius. 8 (1): 53–7. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  22. McCoy, Monica L.; Keen, Stefanie M. (2013). Child Abuse and Neglect: Second Edition. Psychology Press. էջ 210. ISBN 1136322876. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  23. Asher, Richard (1951). «Munchausen's Syndrome». The Lancet. 257 (6650): 339–41. doi:10.1016/S0140-6736(51)92313-6. PMID 14805062.
  24. Fisher, Jill A. (2006). «Investigating the Barons: Narrative and nomenclature in Munchausen syndrome». Perspectives in Biology and Medicine. 49 (2): 250–62. doi:10.1353/pbm.2006.0024. PMID 16702708.