Մյոբիուսի թերթ, մակերևույթ, որը ստացվում է ABB՝ A՝ ուղղանկյան AB և A՝ B՝ հակադիր կողմերը իրար այնպես կպցնելուց, որ A-ն համընկնի B՝ -ի, A՝ -ը՝ В-ի հետ։ Մյոբիուսի թերթը այսպես կոչված միակողմանի մակերևույթ է, եթե շարժվենք Մյոբիուսի թերթի վրայով (առանց հատելու եզրագիծը) և վերադառնանք նույն կետը, ապա ի տարբերություն երկկողմանի մակերևույթների (գունդ, գլան), կգտնվենք սկզբնական դիրքի նկատմամբ շրջված վիճակում։ Եթե Մյոբիուսի թերթը կտրենք նրա միջին գծով, ապա այն ոչ թե կբաժանվի երկու անջատ մասերի, այլ կդառնա երկու անգամ ծռված գլանային օղակ։

Մյոբիուսի թերթ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 647
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոբիուսի թերթ» հոդվածին։