Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարան

Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարան (ռուս.՝ Историко-этнографический музей Мясниковского района), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթր գյուղում։

Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարան
Թանգարանի ցուցանակը ռուսերեն և հայերեն
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՉալթր
Հիմնադրվել է1992
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Թանգարանի ցուցասրահում

Թանգարանի հասցեն՝ Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, գյուղ Չալթր, Լենինի փողոց, 34։

Պատմություն և նկարագրություն

խմբագրել

Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարանը բացվել է Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթր գյուղում 1992 թվականի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Թանգարանն ունի Ղրիմ թերակղզուց դեպի Դոն հայերի վերաբնակեցմանը, Դոնի հողում հայերի կյանքին նվիրված մշտական ցուցադրություն։ Թանգարանում ներկայացված են պատմության և ազգագրության վերաբերյալ նյութեր, որոնք ներառում են տնային հին պարագաներ, աշխատանքային գործիքներ, 18-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի դեկորատիվ և կիրառական արվեստի նմուշներ։ Այստեղ ներկայացված են նաև Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ հայերի բերած կենցաղային իրերը։ Թանգարանի բացօթյա տարածքում տեղադրված է հայկական բակային վառարան։

Թանգարանում հավաքված են շատ պատմական լուսանկարներ, այստեղ պահվում են արժեքավոր պատմական փաստաթղթեր և ձեռագրեր։ Թանգարանում ցուցադրվում են նաև տեղացի նկարիչների ստեղծած կտավները։ Թանգարանի ցուցասրահներում անցկացվում են ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված Մյասնիկովի շրջանը նացիստական զավթիչներից ազատագրելու օրվան, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, Հաղթանակի օրվան և այլն։

Թանգարանն ուշադրություն է դարձնում հայերի սերունդների կողմից մշակված հարստության՝ ժողովրդական ավանդույթների և բանահյուսության օգտագործմանը։ Դպրոցականների համար այստեղ անցկացվում են ազգային տոներ, խաղեր և մրցույթներ։

Թանգարանի աշխատակիցները կարդում են դասախոսություններ հայ մշակույթի և պատմության վերաբերյալ. «Հայկական սուրբ գիրը», որը նվիրված է հայոց այբուբենի ստեղծմանը, «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է» և այլն։

2011 թվականին թանգարան է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ռուս-հայկական բարեկամության նոր ցուցահանդեսի ձևավորման համար թանգարանին են հանձնվել պատմաազգագրական թանգարանի առարկաներից՝ ազգային հագուստ, կենցաղային իրեր, գյուղատնտեսական գործիքներ։

Ներկայում պատմաազգագրական թանգարանին կից գործում են Ռափայել Պատկանյանի անվան գրական ստուդիան և «Ծաղկեպունջ» ֆոլկլորային խումբը։ Գրական ստուդիան հիմնադրել է բանաստեղծ-գավառագետ Ղևոնդ Քրիստոստուրյանը։

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարան» հոդվածին։