Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր (այլ կիրառումներ)

Մհեր, վիպական-առասպելական հերոս։ Հանդես է գալիս «Սասնա ծռեր» ժողովրդական վեպում՝ պապի և թոռի զույգ կերպարով, իբրև Սանասարի որդի Ջոջ (Մեծ) կամ Առյուծաձև Մհեր և Դավթի որդի Պստիկ (Փոքր) Մհեր։ Նրանց անունով էլ կոչվում են «Սասնա ծռեր»-ի երկրորդ և չորրորդ վիպական ճյուղերը։

Ջոջ և Պստիկ Մհերների կերպարները ձևավորվել են Միհր աստծո կերպարի հիման վրա, հետագայում ենթարկվել վիպական կերպափոխությունների, երկատվել պապի ու թոռան միջև։ Մհերը հայ բանահյուսության, գրականության, արվեստի մեջ ըմբոստ մաքառումների, ազգային ու սոցիալական փրկության երազանքը մարմնավորողի կերպար է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 645