Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մհեր Արամայիսի Երզնկյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Մհեր Երզնկյան
1995 - 2016
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահվան վայրՃամբարակ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2016
Կոչումշարքային
ԶորամասN զ/մ-ի 4-րդ մարտկոց
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մհեր Երզնկյանը ծնվել է 1995 թվականին Երևան քաղաքում[1]։ Իննամյա կրթությունը ստանալուց հետո զբաղվել է ոսկերչությամբ և արծաթագործությամբ։ Իր մոտ միշտ կրում էր իր պատրաստած արծաթյա խաչը։ Մհերը ունի մեկ քույր և եղբայր։ Վերջինս նույնպես պայմանագրային զինծառայող էր։

18 տարին լրանալուն պես Մհերը պետք է զորակոչվեր բանակ, սակայն ծառայության մեկնելը հետաձգվում է, և Մհերը բուժումներ է ստանում։ 3 տարի բուժումն անցնելուց հետո, 2016 թվականի հունվարին, 21 տարեկան հասակում զորակոչվել է բանակ։ Խելացի և գրագետ զինվոր էր։ Մահացու հրազենային վիրավորում ստացել է ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Երկուսուկես ամսվա զինծառայող էր[2]։ Քառօրյա պատերազմում ցուցաբերած արիության համար զինծառայողին տվել են «Առյուծ Մհեր» մականունը։

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 9-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքում։

Պարգևներ խմբագրել

  • Մարտական ծառայության մեդալ (հետմահու), 2018[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հերոս Մհեր Երզնկյանը
  2. «Իմ որդին, առյուծաբար կռվելով, վաստակեց Առյուծ Մհեր կոչվելու իրավունքը»
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել