Մկրտիչ Մազմանյան (հոգեբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մազմանյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Արամի Մազամյան (մարտի 8, 1910[1] կամ մարտի 7, 1910[2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 17, 1977[1][3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3]), հայ հոգեբան։ ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1967), հոգեբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Մկրտիչ Մազմանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1910[1] կամ մարտի 7, 1910[2] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 17, 1977[1][3][2] (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հոգեբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Խորհրդային մանկավարժ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1930)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][3] |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր[1][3] (1965) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետը։ 1940 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1966 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1967 թվականին ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1933-1969 թթ. ընդհատումներով դասախոսել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ աշխատել Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, որպես դեկան, ապա պրոռեկտոր։ 1951 թվականից Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչն էր։ 1957 թվականից ղեկավարել է ինստիտուտի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան։ Մազամյանը զբաղվել է ստեղծագործության հոգեբանությամբ, մասնավորապես ստեղծագործական պրոցեսում անգիտակցականի ունեցած նշանակության, հոգեբանության պատմության և տեսության հարցերով։ 1948-1952 թթ. եղել է «Խորհրդային մանկավարժ» ամսագրի խմբագիր[4][5]։
Երկեր
խմբագրել- Կամքի դաստիարակությունը և ընտանիքը, 1939։
- Հոգեբանության ձեռնարկ, 1940։
- Քուն և երազ, 1948։
- Ուրվագծեր հոգեբանությունից, Ե., 1951։
- Դասախոսություններ հոգեբանությունից, 1957։
- Սեր, ամուսնություն և ընտանիք, Ե., 1959։
- Բնավորություն, Ե., 1969։
- Մանկավարժական հոգեբանության մի քանի հարցեր, Ե., 1975։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Մկրտիչ Մազմանյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Մազմանյան (հոգեբան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 133)։ |