Մկնաճուռակներ
Դաշտային մկնաճուռակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Մկնաճուռակներ


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մկնաճուռակներ, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ Հայաստանում հայտնի է 4 տեսակ՝ դաշտային մկնաճուռակ, ճահճային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, տափաստանային մկնաճուռակ։ Որոշակի հակվածություն ունեն սնվելու մկնակերպ կրծողներով (այստեղից՝ անվանումը)։

ԿառուցվածքԽմբագրել

Մկնաճուռակների խմբին բնորոշ է լավ արտահայտված սեռական երկձևությունը, արուները բաց մոխրագույն են, էգերը՝ շագանակագույն։ Աչքի են ընկնում երկար, դեղին նախաթաթով, աչքերի համեմատաբար հորիզոնական դրվածքով, սրածայր թևերով ու երկար պոչով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։