Մկանուռուցք, միոմա, մկանային հյուսվածքի բարորակ ուռուցք։ Զարգանում է արգանդի, ստամոքսի, աղիքների, մաշկի հարթ մկանունքից (լեյոմիոմա), կմախքի միջաձիգ զոլավոր մկանունքից կամ սրտամկանից (ռաբդոմիոմա)։ Մկանաթելերի հետ սովորաբար լինում է նաև շարակցական հյուսվածք, և ուռուցքը տվյալ դեպքում անվանում են ֆիբրոմիոմա։ Առավել հաճախ հանդիպում է արգանդի մկանուռուցք (ֆիբրոմիոմաներ)։ Լինում է տարբեր մեծության և ձևի հանգույցների տեսքով, երբեմն կշիռը կարող է հասնել մի քանի կգ։ Առաջացման պատճառներ կարող են դառնալ ձվարանների հորմոնային խանգարումները (առավել հաճախ 30 տարեկանից հետո)։

Վիրաբուժական միջամտություն
Uterine fibroid 01.jpg

ԱխտանշաններԽմբագրել

Երկարատև արգանդային արյունահոսություն, սակավարյունություն, միզապարկի, փոքր կոնքի արյան անոթների և նյարդերի ճնշվածություն։ Ուռուցքի աճումը շարունակվում է մինչև դաշտանային ցիկլի դադարումը (50-55 տարեկան)։ Ուռուցքի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է բժշկի հսկողություն և զննումներ տարեկան 3-4 անգամ։

ԲուժումԽմբագրել

Պահպանողական, անհրաժեշտության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 639