Մծբինի պայմանագիր (363)

Մծբինի պայմանագիր, (հայտնի է նաև «ամոթալի» հաշտություն անվամբ), Հռոմի կայսր Հովիանոսի և Սասանյան Պարսկաստանի թագավոր Շապուհի միջև կնքված պայմանագիր[1][2]։

Մծբինի պայմանագիր
363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
363 թվական
Մծբին
Ստորագրել են Հովիանոս (Հռոմեական կայսրություն) և Շապուհ II Երկարակյաց (Պարսկաստան)
Կողմեր Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն

Senmurv.svg Սասանյան Պարսկաստան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մծբինի պայմանագիր (այլ կիրառումներ)

Հռոմի և Պարսկատանի միջև հարաբերությունները գնալով սրվում էին, և դրա արդյունքում 359 թվականին պատերազմ է բռնկվում: Շապուհն իր 100 հազարանոց զորքով հարձակվում է Միջագետքի ուղղությամբ և պաշարում Դիարբեքիր քաղաքը: Երկար դիմադրությունից հետո, 30 հազար մարդ կորցնելու գնով, Շապուհին հաջողվում է նվաճել քաղաքը: Պարսից արքային կանգնեցնելու համար Կոստանդիոսն իր զորքով գալիս է Կեսարիա: Պատերազմող կողմերից յուրաքանչյուրը ցանկանում էր իր կողմը թեքել Արշակին, որն իր բանակով պատերազմում կարող էր վճռական դեր կատարել:

Հուլիանոս զորավարը կայսրի հրամանով 359 թվականի գարնանը Թրակիայից իր լեգեոններով Արևելք է տեղափոխվում, սակայն Հուլիանոսը, ապստամբելով Կոստանդիոսի վրա, իրեն կայսր է հայտարարում: Կոստանդիոսը 361 թվականի նոյեմբերի 3-ին Կիլիկիայում մահանում է, որից հետո Հուլիանոսը շարունակում է պատերազմական գործողություններն ընդդեմ Շապուհի, որը պլանավորել էր Արշակի օգնությամբ թիկունքից հարվածել Շապուհին, սակայն դա չի իրագործվում և 363 թվականի մի ընդհարման ժամանակ մահանում է: Այդ լուրից հետո հռոմեական զորքը կայսր է նշանակում Հովիանոսին, որը օգտակար չի համարում պատերազմը շարունակելը և 363 թվականին Շապուհի հետ պայմանագիրը է կնքում:

Հովիանոսի կնքած պայմանագիրը հայտնի է «ամոթալի պայմանագիր» անունով: «Ամոթալի» է կոչվում այն պատճառով, որ Հովիանոսը Պարսկաստանին զիջում է ոչ միայն հռոմեական կայսրության տակ գտնվող մի շարք նահանգներ, այլ նաև Արևմտյան Հայաստանի գավառները՝ Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք և Ռեհիմենե, և հրաժարվում է այլևս օգնություն տրամադրել իր դաշնակցին:

ԿետերԽմբագրել

363 թվականին Մծբինում կնքած պայմանագիրը պարունակում էր հետևյալ դրույթները[3]՝

  • Հռոմը Պարսկաստանին է զիջում անդրտիգրիսյան այն երկրները, որոնք 298 թվականի Մծբինի պայմանագրով անցել էին Հռոմին. հարավային Հայաստանի Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք և Ռեհիմենե գավառները՝ 15 բերդերով ու քաղաքներով, որոնց թվում՝ Մծբինը, Սինգարան և Կաստրա-Մավրորումը:
  • Հռոմը պարտավորվում էր այդուհետ չխառնվել Մեծ Հայքի գործերին: Հովիանոս կայսրը պարտավորվում էր չօգնել Մեծ Հայքին, եթե Շապուհ II-ը պատերազմ սկսեր նրա դեմ: Դրանով Շապուհ II-ի համար լավ իրավիճակ էր ստեղծվում Մեծ Հայքի վրա հարձակվելու համար[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947 թ.։
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.։