Մխիթար Սասնեցի
Մխիթար Սասնեցի (Կերմանեցի), (XIII դ․ 60-ական թթ․, Կերմանց - 1337, Մեծոփավանք), մատենագիր, մանկավարժ։
Մխիթար Սասնեցի | |
---|---|
Ծնվել է | 1260-ականներ[1] կամ 1260[2][3] |
Ծննդավայր | Կորմանց, Բաբերդ, Թուրքիա[1] |
Մահացել է | 1337[2][4][3][…] |
Մահվան վայր | Մեծոփ, Արճեշի գավառակ, Վանի վիլայեթ[1] |
Մասնագիտություն | մատենագիր, ուսուցիչ, քահանա և աստվածաբան |
Սովորել է Ապահունիքի Կերմանց գյուղում, ապա՝ Քաջբերունիքի Մեծոփավանքում, ուր և ձեռնադրվել է քահանա։ 1282-1285 թթ.-ին ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում, աշակերտել Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն։ Որպես համալսարանի առաջին շրջանավարտ նրան շնորհվել է վարդապետական աստիճան։ Վերադառնալով Մեծոփավանք ծավալել է գիտամանկավարժական, գրչական և քարոզչական բեղմնավոր գործունեություն։ Մխիթար Սասնեցուց մեզ է հասել տասը ձեռագիր, որոնցից չորսը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ( №№ 193, 952, 1180, 3606), երկուսը՝ Երուսաղեմում և այլն։
Գրականություն
խմբագրել- Հովսեփյան Գ., Մխիթար Սասնեցի, Վաղ-պատ, 1899։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 633.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 633)։ |