Մխամեղմում, համաձուլվածքների ջերմամշակման տեսակ, կատարվում է մխումից հետո և իրենից ներկայացնում մինչև որոշ ջերմաստիճան տաքացում՝ հաջորդական հովացումով (օդում կամ ջրում)։ «Մխամեղմում» տերմինը կիրառում են գլխավորապես պողպատի ջերմամշակման դեպքում։ Գունավոր համաձուլվածքների Մխամեղմումը սովորաբար անվանում են արհեստական ծերացում։ Մխման հետևանքով պողպատը ձեռք է բերում ոչ միայն կարծրություն, այլ նաև փխրունություն, որը ցանկալի չէ։ Բացի այդ, մեծ կարծրությունը դժվարացնում է դետալների վերջնական մեխանիկական մշակումը։ Մխված պողպատի փխրունությունը փոքրացնելու և պլաստիկությունը բարձրացնելու համար այն ենթարկում են Մխամեղման։ Տարբերում են ցածր (120— 250 °C), միջին (300—400 °C) և բարձր (450- 650 °C) Մխամեղմում։

Մխամեղման եղանակով պատրաստված սուր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 629
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխամեղմում» հոդվածին։