Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մլեհ (այլ կիրառումներ)

Մլահ (հուն․՝ Μελίας, երբեմն Մելիաս, հայկական աղբյուրներում նաև Մլեհ Մեծ)[1], հայ զորավար, ով ծառայում էր Բյուզանդական կայսրությունում։ Աչքի է ընկել իր հրամանատարական տաղանդով և սկիզբ է դրել Լիկանդոս բանակաթեմին։ Մասնակցել է Հովհաննես Կուրկուասի արշավանքներին։

Մլեհ Վարաժնունի
9-րդ դար - 934
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ծառայության տարիներմոտ 890–905 թթ., 907/8–934 թթ.
ԿոչումԼիկանդոս թեմի ստրատեգոս
Մարտեր/
պատերազմներ
Բյուզանդա-արաբական պատերազմներ
Բյուզանդա-բուլղարական պատերազմներ

Վաղ տարիներ խմբագրել

Մլեհը ցածր նախարարական, հավանաբար Վարաժնունիների տոհմից էր[2] և երևի թե արաբների կողմից 853 թվականին սպանված Վարժնունիքի իշխանի թոռն էր[3]։ Մլեհն առաջին անգամ հիշատակվում է որպես Տարոնի Աշոտ Երկայնաբազուկ Բագրատունու վասալ, ով 890 թվականին անցնում է Բյուզանդական կայսրության ծառայության։ Նա մաս էր կազմում Աշոտի հայկական խմբի, որը կռվում էր բյուզանդական բանակի կազմում ընդդեմ բուլղարների, վերջիններիս համար աղետալի, Բուլղարոֆիգոնի ճակատամարտում։ Աշոտը մահանում է ճակատամրտում[4][5][6]։

 
Բյուզանդա-արաբական սահմանային շրջանները:

Մլեհը վերադարձավ կայսրության արևելյան սահման, որտեղ հայոց գնդի հետ ծառայում էր որպես ակրիտայի և անդադար ասպատակում էր արաբական տարածքները։ Սակայն 905 թվականին Մլեհն ու մի շարք այլ հայ ազնվականներ մասնակցեցին Անդրոնիկոս Դուկասի անհաջող ապստամբությանը և ստիպված փախան մուսուլմանական Մալաթիայի էմիրություն[3][4][7]։

Լիկանդոսի ստեղծումը խմբագրել

Սակայն 907 կամ 908 թվականին ստրատեգոս Էվստաթիոս Արգիրոսի միջամտությամբ, հայ փախստականներին թույլ տրվեց ետ վերադառնալ կայսրություն։ Նրանց նույնիսկ տրվեցին սահմանային մի քանի բերդեր կիսավասալական հիմունքներով։ Երեք հայ եղբայր Վասակը, Գրիգորիկն ու Փարզունեսը ստացան Լարիսա բերդը, որը կազմում էր սահամանային Սեբաստիա թեմի մի մաս։ Հավանաբար արաբական արմատներ ունեցող հայազգի Իսմայելը ստացավ Սիմպոսիոնի ամայացած շրջանը, իսկ Մլեհին բաժին հասավ Հադաթի լեռնանցքի շրջակա տարածքը[3][8]։ Այս բոլորից միայն Մլեհը կպահպանի իր տրիույթները երկար ժամանակ. Իսմայելը սպանվում է 909 թվականին Մալաթիայի դեմ պատերազմի ժամանակ, իսկ Վասակը զրկվում է տիրույթներից դավաճանության համար 913 թվականին[9][10]։

Շուտով Մլեհը զբաղեցրեց և վերաշինեց լքված Լիկանդոս բերդը. այն դարձավ իր նստավայրը։ Մլեհի տրիույթներում բնակություն հաստատեցին մեծ քանակությամբ հայեր և այդ շրջանը դարձավ արաբների դեմ հարձակման բյուզանդական հիմնական հենակետերից մեկը[10][11]։ Մլեհը գրավեց նաև Ծամանդոսն ու Սիմպոսիոն[10][12]։ Մլեհի գործողությունները տագնապեցրին արաբական էմիրություններին, որն ընդունվում է արաբական աղբյուրների կողմից, ովքեր կոչում են Մլեհին «սահիբ ալ-Դուրուբ» ("անցումների իշխան")։ 909 կամ 912 թվականին Մլեհի դեմ կազմակերպվեց մեծ արաբական արշավանք, որը սակայն ետ մղվեց։ 914-15 թվականներին Տարսոնի արաբները գրավեցին և թալանեցին Ծամանդոսը, սակայն Մլեհն էլ իր հերթին ասպատակեց արաբական տարածքները մինչև Մարաշ (Գերմանիկեա)։ Ըստ արաբական աղբյուրների նա գերի վերցրեց 50,000 հոգու[4][7][13]։

Այդ հաջողության համար Լիկանդոսը ստացավ բանակաթեմի կարգավիճակ, իսկ Մլեհը դարձավ վերջինիս ստրատեգոսը։ Նա նաև ստացավ «պատրիկ»-ի, ապա «մագիստրիոս»-ի կոչումներ[14][15]։ Մյուս տարի Մլեհն ու իր զորքերը մասնակցեցին Բուլղարական առաջին կայսրության դեմ կազմակերպված բյուզանդական արշավանքին, սակայն պարտություն կրեցին Աքելոսի ճակամարտում[15][16]։

Այնուհետև Մլեհը հիշատակվում է հայազգի զորավար Հովհաննես Բ Կուրկուասի արշավանքներին մասնակցելիս։ Այստեղ նա ուներ կարևոր դեր։ 927 թվականին Կուրկուասն ու Մլեհը հարձակվեցին Մալաթիայի վրա և գրավեցին քաղաքը, սակայն միջնաբերդը մնաց անառիկ։ Որպես հետևանք Մալաթիան ճանաչեց իրեն կայսրության վասալ[17][18]։ Սակայն Մալաթիան շուտով հրաժարվեց ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ և դարձյալ ենթարկվեց պաշարման։ Ըստ արաբական վկայությունների Մլեհը փորձեց իր զինվորներին քաղաք մտցնել որպես արհեստագործ, սակայն ձախողվեց։ Քաղաքը շուտով դարձյալ համաձայնվեց հարկ վճարել Բյուզանդական կայսրությանը[19][20]։ 930 թվականին Մլեհն ասպատակեց Սամոսատը, սակայն պարտություն կրեց արաբներից։ Ճակատամարտում գերի ընկավ ու Բաղդադ ուղարկվեց Լեհի տղան[21]։ Մլեհը վերջին անգամ հիշատակվում է մասնակցելիս Մալաթիայի վերջնական գրավման արշավանքի վաղ փուլերին։ Այս դեպքից հետո նա չի հիշատակվում, որի հետևանքով ենթադրվում է, որ նա մահացել է մոտավորապես այս ժամանակաշրջանում[4][15]։

Մլեհի ժառանգները մեծ դեր ունեցան Լիկանդոս թեմում և բյուզանդական բանակում. մեկ այլ Մլեհը հիշատակվում է որպես ապագա կայսր Հովհաննես Չմշկիկի զինակից Նիկեփոր Փոկասի (963-969 թթ.) և հենց Չմշկիկի (969-976 թթ.) օրոք[4][22]։ Համարվում է, որ Մլեհի հիշատակը պահպանվել է հայտնի ակրիտական «Դիգենաս Ակրիտաս»-ի էպոսում որպես «ապելատես» Մելեմենծես[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անունը գալիս է արաբերեն malīh-ից, որը նշանակում է գեղեցիկ։ Հավանաբար համապատասխանում է արաբական աղբյուրների Մալիք ալ-Արմանի-ին Ուիթոու 1996, էջ. 315
  2. Ուիթոու 1996, էջեր. 315–316
  3. 3,0 3,1 3,2 Դեդեյան 1993, էջ. 69
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կաժդան 1991, էջ. 1334
  5. Դեդեյան 1993, էջեր. 68–69
  6. Գուլիանդ 1957, էջ. 206
  7. 7,0 7,1 Ուիթոու 1996, էջ. 316
  8. Հոնիգման 1935, էջեր. 64–65
  9. Դեդեյան 1993, էջ. 70
  10. 10,0 10,1 10,2 Հոնիգման 1935, էջ. 65
  11. Կաժդան 1991, էջեր. 1258, 1334
  12. Դեդեյան 1993, էջեր. 70–71
  13. Դեդեյան 1993, էջեր. 70–72
  14. Դեդեյան 1993, էջ. 71
  15. 15,0 15,1 15,2 Գուիլանդ 1957, էջ. 207
  16. Թրեդգոլդ 1997, էջ. 474
  17. Թրեդգոլդ 1997, էջ. 479
  18. Ռունկիման 1988, էջ. 136
  19. Թրեդգոլդ 1997, էջ. 480.
  20. Ռունկիման 1988, էջեր. 138–139
  21. Ռունկիման 1988, էջ. 139
  22. Ուիթոու 1996, էջ. 356

Աղբյուրներ խմբագրել

  • Դեդեյան, Ժերարդ (1993). «Les Arméniens sur la frontière sud-orientale de Byzance, fin IXe - fin XIe siècles». La Frontière. Séminaire de recherche (French). Լիոն: Maison de l'Orient et de la Méditerranée Jean Pouilloux. էջեր 67–85. ISBN 2-903264-50-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Գուիլանդ, Ռոդոլֆ (1957). «Les patrices byzantins sous le règne de Constantin VII Porphyrogénète (913–959)». Studi Bizantini e Neoellenici. Հռոմ. 9: 188–221.
  • Հոնիգման, Ե. (1935). Byzance et les Arabes, Tome III: Die Ostgrenze des Byzantinischen Reiches von 363 bis 1071 nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen (German). Բրյուսել: Éditions de l'Institut de Philologie et d'Histoire Orientales.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Կաժդան, Ալեքսանդր, ed. (1991). Oxford Dictionary of Byzantium. Նյու յորք և Օքսֆորդ: Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6.
  • Ռունկիման, Սթիվեն (1988) [1929]. Ռոմանոս Լակապենոս կայսրն ու նրա գահակալումը. 10-րդ դարի Բյուզանդիայի ուսումնասիրություն. Քեմբրիջ: Cambridge University Press. ISBN 0-521-35722-5.
  • Թրեդգոլդ, Ուորեն (1997). Բյուզանդական պետականության և հասարակության պատմություն. Սթանֆորդ, Կալիֆորնիա: Stanford University Press. ISBN 0-8047-2630-2.
  • Ուիթոու, Մարկ (1996). Բյուզանդիայի ստեղծումը, 600–1025. Բերքլի և Լոս Անջելես, Կալիֆորնիա: University of California Press. ISBN 0-520-20496-4.