Մի մինոր, լադի 24 տոնայնություններից մեկն է։ Այն սոլ մաժորի զուգահեռ մինոր տոնայնությունն է։ Բանալում ունի մեկ նշան՝ ֆա դիեզ։ Տոնայնության գերմաներեն անվանումն է e moll, ֆրանսերենը՝ mi mineur, իսկ անգլերենը՝ e minor ։ Մի մինորի համանունը մի մաժորն է, որը ունի 4 դիեզ՝ ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ և ռե դիեզ։ Սուբդոմինանտան լան է, իսկ դոմինանտան՝ ռեն։ Ինչպես բոլոր մինոր տոնայնությունները, մի մինորը ունի երեք տեսակի գամմա՝ բնական՝ մի-ֆա դիեզ-սոլ-լա-սի-դո-ռե-մի-ռե-դո-սի-լա-սոլ-ֆա դիեզ-մի, հարմոնիկ՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո-ռե դիեզ-մի-ռե բեկար-դո-սի-լա-սոլ-ֆա դիեզ-մի և մելոդիկ՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո դիեզ-ռե դիեզ-մի-ռե բեկար-դո բեկար-սի-լա-սոլ-ֆա դիեզ-մի։

Մի մինորի մինոր եռահնչյունն է մի-սոլ-սի, սուբդոմինանտայինը՝ լա-դո-մի և դոմինանտայինը՝ սի-ռե դիեզ-ֆա դիեզ։ Դոմինանտային սեպտակորդն է սի-ռե դիեզ-ֆա դիեզ-լա։ Մի մինորում գրված հայտնի ստեղծագործություններից են [Ֆելիքս Մենդելսոն]ի [ջութակ]ի կոնցերտը, [Յոհաննես Բրամս]ի 3-րդ սիմֆոնիան, [Պյոտր Չայկովսկի|Պյոտր Իլյիչ Չաիկովսկու] 5-րդ սիմֆոնիան, [Անտոնին Դվորժակ]ի 9-րդ սիմֆոնիան, [Դմիտրի Շոստակովիչ]ի 10-րդ սիմֆոնիան և այլ ստեղծագործություններ։

[Կատեգորիա:Երաժշտություն]

{Անավարտ}