Մի լուսանկարի պատմություն (ֆիլմ)

«Մի լուսանկարի պատմություն», հեղինակային վավերագրական կինոնկար ԵրԲԻ-ի Ուրախների և Հնարամիտների Ակումբի (ՈւՀԱ) լեգենդար թիմի, նրա անդամների և մասնակիցների կյանքի մասին։ Պրեմիերան կայացել է 2009 թվականին։ Հեղինակը և ռեժիսորը Հակոբ Ռուբինյանն է։

Մի լուսանկարի պատմություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրՎավերագրական
Թվական2009
Լեզուհայերեն
ՌեժիսորՀակոբ Ռուբինյան
ԿինոընկերությունSharm Pictures,
Տևողություն102 րոպե

Սյուժե խմբագրել

«Մի լուսանկարի պատմություն» վավերագրական կինոնկարը ԵրԲԻ-ի ՈւՀԱ լեգենդար թիմի, նրա անդամների և մասնակիցների կյանքի մասին է։ Այն մասին, թե ինչ էր թաքնված նրանց կայծկլտուն հումորի և աներևակայելի հաղթանակների ետևում։

Առաջին անգամ, տարիներ անց ԵրԲԻ-ականները հանդիսատեսին հրավիրում են «ժամանակի» ետնաբեմ։

Նախագիծն իրականացվել է Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի աջակցությամբ։

Աղբյուրներ խմբագրել