Մի դրվագ երկաթեղեն հավաքողի կյանքից

«Մի դրվագ երկաթեղեն հավաքողի կյանքից» (բոս․՝ Epizoda u životu berača željeza), 2013 թվականին թողարկված բոսնիական կինոնկար, որի սցենարիստն ու բեմադող ռեժիսորը Դենիս Տանովիչն է։ Ֆիլմը ներկայացվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնում[5][6], որտեղ արժանացել է ժյուրիի Գրան պրի մրցանակին, իսկ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորած Նազիֆ Մույիչն էլ «Արծաթե արջ» մրցանակ է ստացել տղամարդու դերի լավագույն կատարման համար[7]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Տորոնտոյի 2013 թվականի միջազգային կինոփառատոնում՝ «Ժամանակակից համաշխարհային կինո» բաժնում[8][9], բացի այդ, ընտրվել է որպես Բոսնիայի առաջադրած թեկնածու՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար պայքարելու «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[10] և տեղ է գրավել մրցանակաբաշխության կրճատված ցանկ (shortlist) անցած կինոնկարների շարքում[11]։

Մի դրվագ երկաթեղեն հավաքողի կյանքից
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
 Ֆրանսիա
 Իտալիա
 Սլովենիա
Ժանրդրամա[1] և docufiction film?
Թվականփետրվարի 13, 2013, 2013, հոկտեմբերի 10, 2013[2] և սեպտեմբերի 19, 2013[3]
Լեզուբոսնիերեն, գնչուական լեզու[4] և սերբերեն[4]
ՌեժիսորDanis Tanović?[1]
ՊրոդյուսերAmra Bakšić Ćamo? և Cédomir Kolar?
Սցենարի հեղինակDanis Tanović?
ԴերակատարներNazif Mujic?
ՕպերատորErol Zubčević?
Տևողություն75 րոպե

Դիպաշար խմբագրել

Կինոնկարը բոսնիական գյուղերից մեկում ապրող գնչուական մի ընտանիքի մասին է։ Նազիֆն ու նրա կինը՝ Սենադան, իրենց ու երկու դստրիկների գոյությունը պահպանում են մետաղի ջարդոն հավաքելով և դրա առևտրով զբաղվողին վաճառելով։ Մի օր էլ Սենադան ցավի սուր նոպա է ունենում։ Նազիֆը նրան հասցնում է հիվանդանոց։ Այստեղ կնոջը հետազոտելուց հետո հայտնում են, որ նրա դեռ չծնված երեխան մահացել է, և հետագա բարդություններից խուսափելու համար Սենադային պետք է շտապ վիրահատել։ Վիրահատության համար պահանջում են 980 մարկ գումար, որի ձեռքբերման նպատակով ամուսնական զույգը մեծ ջանքեր է գործադրում, սակայն այդպես էլ արդյունքի չի հասնում։

Ֆիլմում դերակատարումներով հանդես են եկել ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք կարծես հենց իրենց իսկ կյանքի դրվագներ են ներկայացնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2507592/
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. «Berlinale Competition 2013: Another Nine Films Confirmed». berlinale. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  6. «Roma couple relives trauma in Berlinale contender». Global Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  7. «Prizes of the International Jury». berlinale. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  8. «An Episode in the Life of an Iron Picker». TIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Toronto Adds 75+ Titles To 2013 Edition». Indiewire. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Tanovićevi 'Berači željeza' bh. kandidat za Oskara». Radio Sarajevo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. «9 Foreign Language Films Advance in Oscar Race». Oscars. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել