Միքելե Վեդանի (իտալ.՝ Michele Vedani, հունիսի 9, 1874(1874-06-09)[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն - 1969[1][3][2][…]), իտալացի քանդակագործ։

Միքելե Վեդանի
Ծնվել էհունիսի 9, 1874(1874-06-09)[1][2]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել է1969[1][3][2][…]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
 Michele Vedani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միքելե Վեդանին ծնվել է Միլանում։ Հայրը եղել է քարտաշ։ 1892 թվականին ընտանիքը գաղթել է ԱՄՆ։ Այնուհետև Վեդանին վերադարձել է Իտալիա, սովորել է Բրերայի ակադեմիայում։ Էնրիկո Բուտիի ղեկավարությամբ Միլանի և Լոմբարդիայի բարձր հասարակության համար ստեղծել է մի շարք հուշարձաններ, կիսանդրիներ, բրոնզե արձաններ, դիմանկարներ, մոդելներ մեդալների համար։ Լեքոյում ստեղծել է երկրաբան Անտոնիո Ստոպպանիին (1824-1891) նվիրված հուշարձան։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Via Crucis ճեմուղու հարթաքանդակներից՝ «Խորհրդավոր ընթրիք»
  • Անտոնիո Ստոպպանիի հուշարձանը Լեքոյում
  • Էզինո Լարիոյում Via Crucis ճեմուղու քանդակները[4]
  • Սուրբ Վիկտորի բրոնզե խորաքանդակը Էզինո Լարիոյի ծխական եկեղեցում
  • Սուրբ Վիկտորի և Սուրբ Մարտինի բրոնզե արձանները Էզինո Լարիոյի քաղաքապետարանում
  • «Մայրություն», Էզինո Լարիոյի քաղաքապետարան
  • Լեոնարդոյի կիսանդրին Էզինո Լարիոյի քաղաքապետարանի դահլիճում
  • Գիպսե հրեշտակ Էզինո Լարիոյի Գրինե կինոթատրոնի վերնահարկում
  • Տապանաքարեր Միլանի գերեզմանատանը
  • Բրիվիո ընտանիքի գերեզմանը
  • Ադա Բրիվիոյի գերեզմանը
  • Բիրագիյի գերեզմանը
  • Դոն Դավիդե Ալբերտարիոյի գերեզմանը

Հիշատակ խմբագրել

  • Էզինո Լարիոյի զբոսայգին և տարրական դպրոցը կոչվում են Միքելե Վեդանիի անունով։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել