Միքայել V Կալաֆաթոս
Միքայել V Կալաֆաթոս (հուն․՝ Μιχαήλ Ε΄ Καλαφάτης, 1015[1], Պափլոգոնիա, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 24, 1042, Ստուդիասի վանք, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր (1041-1042), Սեփաննոս Կալաֆաթոսի և Միքայել IV Պափլագոնացու քույր Մարիայի որդին:
Միքայել V Կալաֆաթոս հուն․՝ Μιχαήλ Ε΄ Καλαφάτης | |
---|---|
Բյուզանդիայի կայսր | |
![]() | |
Թագադրում | 1041 |
Հանձնում | 1042 |
Ծնվել է՝ | 1015[1] |
Ծննդավայր | Պափլոգոնիա, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | օգոստոսի 24, 1042 |
Վախճանի վայր | Ստուդիասի վանք, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Երկիր | ![]() |
Տոհմ | Հայկական (Մակեդոնական) հարստություն |
միապետ | |
Մայր | Զոյա Ծիրանածին և Theodora?[2] |
Հավատք | ուղղափառություն |
ԸնտանիքըԽմբագրել
Միքայել V Կալաֆաթոսի հայրը՝ Ստեփաննոս Կալաֆաթոսն (Խծուծող բանվոր) էր, իսկ մայրը՝ Մարիան, Միքայել IV Պափլագոնացու քույրը: Նրա հոր մականունը արտացոլում էր իր մասնագիտությունը՝ նա խծուծում ու խեժապատում էր կառուցված նավերը:
Մարիան ու Միքայել IV Պափլագոնացին ունեին ևս 4 եղբայր՝
- Ներքինի Հովհան Օրֆանոտրոֆ (Անապահովներին կերակրող) - զբաղեցրել էր կյուրապաղատի պաշտոն.
- Նիկիտա, մահացել էր մինչև 1034 թվականը.
- Կոստանդին - ներքինի
- Գեորգի - ներքինի
Ծագումը և իշխանության գալըԽմբագրել
1034 թվականի ապրիլի 11-ին, Զատիկի նախօրեին լոգարանում Ռոմանոս III Արգիրոսի մահից հետ (խոսակցություններ են եղել, որ կայսրին թունավորել են Հովհան Օրֆանոտրոֆը և կայսրուհի Զոյան), իշխանությունը հայտնվում է վերջինիս ձեռքում: Շուտով Հովհան Օրֆանոտրոֆը համոզում է տարիքավոր կայսրուհուն շուտափույթ միավորվել ամուսնությամբ Միքայելի հետ և նրան հռչակել կայսր: Զոյային երկար համոզելու կարիք չի լինում, և իշխանությունը անցնում է եղբայրների ձեռքը՝ կայսրը Միքայել IV Պափլագոնացու և Հովհան Օրֆանոտրոֆի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Find a Grave — 1995.
- ↑ Lundy D. R. The Peerage
ԱղբյուրներԽմբագրել
- Michael Angold. The Byzantine empire 1025—1204. (Longman, 2nd edition, 1997). ISBN 0582 29468 1.
- Jonathan Harris. Constantinople: Capital of Byzantium. (Hambledon/Continuum, 2007). ISBN 978 1847251794.