Միքայել Վոլկեյնշտեյն

խորհրդային կենսաֆիզիկոս

Միքայել Վոլկեյնշտեյն (հոկտեմբերի 10 (23), 1912, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1992(1992-02-18) կամ փետրվարի 16, 1992(1992-02-16)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆիզիկոս-քիմիկոս և կենսաֆիզիկոս, РАН-ի թղթակից անդամ։

Միքայել Վոլկեյնշտեյն
Волькенштейн, Михаил Владимирович
Ծնվել էհոկտեմբերի 10 (23), 1912
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 18, 1992(1992-02-18) (79 տարեկան) կամ փետրվարի 16, 1992(1992-02-16)[1] (79 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկենսաֆիզիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարTatyana Birshteyn? և Oleg B. Ptitsyn?
Հայտնի աշակերտներTatyana Birshteyn? և Maksim Frank-Kamenetskii?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 10(23)-ին Սանկտ Պետերբուրգում, հրեական ինտելիգենտ ընտանիքում։ Նրա հայրը` հայտնի բանաստեղծ, դրամատուրգ, թատերական քննադատ և սցենարիստ Վլադիմիր Միքայելի Վոլկեյնշտեյնն էր[3]։ Մայրը` Մարիա Միքայելի Վոլկեյնշտեյնը (1883-1961), Գնեսինների անվան ինստիտուտում դաշնամուրի դասախոս էր։ Ավարտել է ՄՊՀֆիզիկայի ֆակուլտետը (1935): Ղեկավարում էր ԽՍՀՄ-ի գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսապոլիմերներ ֆիզիկայի լաբորատորիան, գլխավորել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտի բաժինը, ֆիզիկայի ամբիոնի կենդանի համակարգերի Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր[4]։ Մոլեկուլային սպեկտրոսկոպիայի, ֆիզիկայի մակրոմոլեկուլների, մոլեկուլային կենսաֆիզիկայի բնագավառների մասնագետ էր։ Կենսաֆիզիկայի ընդհանուր խնդիրների վերաբերյալ տեսական սեմինարի վարիչ (1967-1991)[5]։ 1966 թվականի հուլիսի 1-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1950-ական թվականներին հիմք դրեց վիճակագրական ֆիզիկայի մեթոդների կիրառմանը, պոլիմերների գիտությանը։ Մշակել է պոլիմերային շղթաների կառուցվածքային վիճակագրությունը, որն առաջին անգամ հանգեցրեց պոլիմերային կծիկների չափերի քանակական տեսությանը և պոլիմերային շղթաների ճկունության բնութագրիչներին։ Մոլեկուլների տատանողական սպեկտրերի ինտենսիվության տեսության հեղինակը զարգացրեց մակրոմոլեկուլների վիճակագրական ֆիզիկան այսպես կոչված ` շրջադարձային-իզոմերական տեսության հիման վրա, իրականացրել է մոլեկուլների, պոլիմերների և բիոպոլիմերների կառուցվածքի և հատկությունների տեսական և փորձարարական ուսումնասիրություններ[6]։ 1960-ականների սկզբին նա սկսեց ուսումնասիրել մոլեկուլային կենսաբանության և կենսաֆիզիկայի բնագավառները։ Այստեղ նա զգալի ներդրում է ունեցել սպիտակուցային-ֆերմենտների կողմից կատալիզի ֆիզիկայի մեջ և փաստորեն դարձել է բիոինֆորմատիկայի հիմնադիրներից մեկը։ Հիմնադրել է գիտական դպրոց մակրոմոլեկուլային ֆիզիկայի և կենսաբանական ֆիզիկայի բնագավառում։ 1955 թվականին ստորագրել է «Նամակ երեք հարյուր»-ը[7]։ 1960-1970-ական թվականներին Ա. Ի. Կիտայգորոդսկիի հետ հանդես է եկել «տեսականորեն հիմնավորում» կեղծ գիտության չափանիշով, հետագայում քննադատության է ենթարկել Վ. Ի. Կուզնեցովը։ 1975 թվականին հրատարակել է «գիտական շարադրություն կեղծ ուսմունքի մասին»։ Թաղվել է Տրոեկուրովսկի գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը- բանաստեղծուհի Նադեժդա Դավիդովի Վոլպինն էր[8]։
  • Երկրորդ կինը- Ստելլա Իոսիֆովի Ալենիկովան (1916-1992), իսպաներեն թարգմանիչ։
  • Տղան- Վլադիմիր Ալինիկովը (ծնվել է 1948 թվականին), կինոռեժիսոր։
  • Աղջիկը- Մարիյա Միխաիլովնա Վոլկեյնշտեյն (ծնվել է 1953), բիոֆիզիկ, սոցիոլոգ, «Validata» ընկերության ղեկավարը[9]։ Նրա տղան Միքայել Ֆիշմանը-լրագրող-միջազգայնագետ։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Մոլեկուլների տատանումները:Т. 1-2, - Մ.-Լ., 1949 (Մ.Ա. Էլյաշեվիչի և Բ.Ե. Ստեփանովի հետ)։
  • Մոլեկուլային օպտիկա-Մ.‒Լ., 1951:
  • Մոլեկուլների կառուցվածքը և ֆիզիկական հատկությունները-Մ.-Լ., 1955:
  • Պոլիմերային շղթաների կազմաձևման վիճակագրություն։ - Մ.-Լ., 1958
  • Մոլեկուլներ և կյանք։ Մոլեկուլային կենսաֆիզիկայի ներածություն:- Մ.-Լ., 1965:
  • Ֆիզիկայի ֆերմենտները։ - Մ.: 1967:
  • Մոլեկուլային կենսաֆիզիկա։ - Մ.գիտություն , 1974:
  • Բարդ համակարգերի կենսաֆիզիկա։ - Մ.:գիտություն , 1979:
  • Տեսական բիոֆիզիկա։ - Մ.:գիտություն, 1983:
  • Էնտրոպիա և տեղեկատվություն։ - Մ.:գիտություն, 1986:

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

Երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակը (1950, Մ.Ա. Էլյաշեվիչմ և Բ.Ի. Ստեփանովի հետ միասին) «Մոլեկուլների տատանումները» երկնիշ մենագրության համար (1949):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել