Միքայել Նարիմանյան
հայ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ
Միքայել Զախարի Նարիմանյան (օգոստոսի 4, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր (2012-2016)։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000)։ Պրոֆեսոր (2001)[1]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ (2017)։
Միքայել Նարիմանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1975) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2000) |
Մասնագիտություն | բժիշկ |
Կրթություն
խմբագրել- 1959-1969 թթ. - սովորել է Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
- 1969-1975 թթ. - գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
- 1976-1979 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1979)։
- 1997-2010 թթ. – վերապատրաստվել է Էստոնիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և Չեխիայում։
60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, 5 կլինիկական ձեռնարկների համահեղինակ և խմբագիր։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1979-1981 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ՄՍՍ-թերապիայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։
- 1981-1988 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ՄՍՍ-թերապիայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։
- 1988-1993 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի թերապիայի թիվ 3 ամբիոնի ասիստենտ։
- 1993-1997 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 3 ամբիոնի դոցենտ։
- 1997-2011 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ։
- 1998-2001 թթ. – ՀՀ Առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության և թոքաբանության/պուլմոնոլոգիայի գլխավոր մասնագետ։
- 2003-2004 թթ. – ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ։
- 2004-2006 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման գծով պրոռեկտոր։
- 2006-2011 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեֆորմների և ինտեգրացիայի գծով պրոռեկտոր։
- 2011 թ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր։
- 2011 թ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր։
- 2011-2012 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
- 2012 թ. դեկտեմբերի 28-ին ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով[2]։
- 2015 թ. հունիսի 25-ին ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում[3]։
- 2017 թ. փետրվարի 1-ից մինչ օրս ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ։
Հասարակական գործունեություն
խմբագրել- 2006 թվականից – «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահ։
- 2008 թվականից - «Հայ թերապևտների ասոցիացիա» կազմակերպության նախագահ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ (2000, 2010)։
- ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր (2001)։
- ՀՀ վարչապետի պատվոգիր (2010 )։
- ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», 2014
- ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Դրաստամատ Կանայան» մեդալ, 2015
- ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգիր, 2015
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ