Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց

Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1982
Անվանված էՄիքայել Մալունցյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԷրեբունի վարչական շրջան, Ավանեսովի 10

ՊատմությունԽմբագրել

Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցը հիմնադրվել է 1982 թվականին Երևանի Օրջոնիկիձե թաղամասում՝ որպես թիվ 2 արվեստի դպրոց:

1993 թվականին անվանակոչվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, մանկավարժ Միքայել Մալունցյանի անունով: 2003 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես «Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ, 2009 թվականին Երևանի ավագանու որոշմամբ վերակազմավորվել է որպես «Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ[1]։

ԲաժիններԽմբագրել

  • Երաժշտական
    • Երաժշտական բաժնի աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են, ընդգրկված են Հայաստանի «Նոր անուններ»[2] ծրագրում և պարբերաբար ելույթներ են ունենում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Ելույթներ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
  • Պարարվեստի
    • 2010 թվականին Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես-փառատոնին ճանաչվել է որպես լավագույն պարարվեստի բաժին և պարգևատրվել Երևանի քաղաքապետի պատվոգրով: 2011 թվականին բաժնի դասական պարի դասարանը հրավիրվել է ելույթ ունենալու Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բաժնում գրեթե ամեն տարի բեմադրվում են պարային ներկայացումներ, որոնք արժանանում են մասնագետների բարձր գնահատանքին:
  • Գեղարվեստի
  • Գեղարվեստի /այժմ Կերպարվեստի/ բաժինը պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային մրցույթ-ցուցահանդեսների, արժանանում բարձր կարգի մրցանակների:
  • Թատերական
    • Թատերական բաժինը գործում է 2008 թվականից: Պարբերաբար մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող թատերական և ասմունքի փառատոների և մրցույթների՝ արժանանալով բարձր կարգի մրցանակների:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել