Միքայել Հովհաննեսյան

հայ բանասեր, պատմաբան, բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Միքայել Հովհաննեսի Հովհաննեսյան (մայիսի 1, 1912(1912-05-01)[1], Խարբերդ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 10, 1994(1994-07-10), Վենետիկ, Իտալիա), հայ պատմաբան-բանասեր, աշխարհագրագետ, բանաստեղծ, մանկավարժ։

Միքայել Հովհաննեսյան
Ծնվել էմայիսի 1, 1912(1912-05-01)[1]
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 10, 1994(1994-07-10) (82 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Իտալիա
ԿրթությունՍուրբ Ղազար կղզու վանք (1930)[2] և Հռոմի Սապիենզա համալսարան[2]
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, աշխարհագրագետ, բանաստեղծ և ուսուցիչ
ԱշխատավայրՄխիթարյան վարժարան[2] և Մուրադ-Ռափայելյան վարժարան[2]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վենետիկի Ս․ Ղազարի վանքում (1924-1930), ապա՝ Հռոմի համալսարանում։

1939-1949 թթ. դասավանդել է Եգիպտոսի, 1949-1956 թթ.՝ Հալեպի Մխիթարյան վարժարաններում։ 1970 թ.-ից՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի դասախոս։

Աշխատություններ խմբագրել

1962 թվականին լույս է տեսել նրա «Գարնան հովեր» բանաստեղծությունների ժողովածուն։

Արժեքավոր է Հայաստանի բերդերի և ամրոցների պատմությանը նվիրված ուսումնասիրությունը՝ «Հայաստանի բերդերը» (1970)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 572