Միքայել Կյուիզանս

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Միքայել Կյուիզանս (ֆր.՝ Mickaël Cuisance, օգոստոսի 16, 1999(1999-08-16)[1][2], Ստրասբուրգ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Միքայել Կյուիզանս
Mickaël Cuisance
Կյուիզանսը Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1999(1999-08-16)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Ստրասբուրգ
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 11
Պատանեկան կարիերա
2005-2006 Ֆրանսիա Ստրասբուրգ Կյոնիգսհոֆեն
2006-2007 Ֆրանսիա ԱՍՊՏՏ Ստրասբուրգ
2007-2012 Ֆրանսիա Ստրասբուրգ
2012-2014 Ֆրանսիա Շիլտիգայմ
2014-2017 Ֆրանսիա Նանսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ֆրանսիա Նանսի II 1 (0)
2017 Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ II 2 (1)
2017-2019 Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 35 (0)
2019-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն 2 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 16 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 13 (1)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 5 (2)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 15 (2)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 7 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 4-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բորուսիա Մյոնխենգլադբախ խմբագրել

Կյուիզանսը հանդես է եկել Ստրասբուրգի, Շիլտիգայմի և Նանսիի ակադեմիաներում։ 2017 թվականի մայիսի 9-ին նա 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[4][5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Քրիստոֆ Կրամերին Շտուտգարտի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 30-ին՝ Հանովերի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9][10]։ 2017 թվականի դեկտեմբերին և 2018 թվականի հունվարին Կյուիզանսը ճանաչվեց Բորուսիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[11][12]։ 2017-18 մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 27 հանդիպում[13]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բորուսիա Մյոնխենգլադբախի տարվա լավագույն ֆուտբոլիստ[14]։

2018 թվականի հունիսի 14-ին Կյուիզանսը երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ մինչև 2023 թվականը[15][16][17]։ Դեկտեմբերի 18-ին ֆրանսիացին գոլային փոխանցում տվեց Ալասան Պլեային Նյուրնբերգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[18]։ 2019 թվականի հունիսի 17-ին ֆրանսիացին ընդգրկվեց Golden Boy-ի տարվա 100 թեկնածուների ցանկում[19][20][21]։ Բորուսիա Մյոնխենգլադբախի կազմում Կյուիզանսը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Բավարիա Մյունխեն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ին Կյուիզանսը 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[22][23][24]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[25][26][27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Տիագո Ալկանտարային Մայնց 05-ի դեմ խաղում[28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կյուիզանսը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[30][31][32]։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում[33], իսկ Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[34]։ 2018 թվականին Կյուիզանսը Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[35]։ Նա ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[36], իսկ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Իտալիային[37][38]։ 2019 թվականին Կյուիզանսը մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[39][40]՝ անցկացրած 4 հանդիպումներում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից[41][42][43]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[44]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2017–18 Բունդեսլիգա 24 0 2 0 26 0
2018–19 11 0 2 0 13 0
Ընդհանուր 35 0 4 0 0 0 0 0 39 0
Բավարիա Մյունխեն 2019–20 Բունդեսլիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 37 0 4 0 0 0 0 0 41 0

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - M. Cuisance - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. «Borussia sign Mickaël Cuisance - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. «Gladbach sign French teenager Cuisance on five-year deal». Reuters (անգլերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  6. «Official | Michaël Cuisance signs Borussia Mönchengladbach contract extension | Get German Football News». www.getfootballnewsgermany.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «Borussia Monchengladbach sign Mickael Cuisance». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  8. «Borussia Mönchengladbach - VfB Stuttgart, Sep 19, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  9. «Borussia Mönchengladbach - Hannover 96, Sep 30, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  10. «Hazard seals dramatic win over Hannover - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  11. «Cuisance voted Borussia's player of the month for December - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  12. «Cuisance is Borussia's Player of the Month for January - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  13. «Mickael Cuisance | Football Stats | B.Munich | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. 14,0 14,1 «Cuisance is Borussia's Player of the Season - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  15. «Borussia extends contract with Michaël Cuisance - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  16. Service, CanIndia New Wire. «Cuisance pens extension at Monchengladbach». Canindia News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  17. «Michael Cuisance prolonge jusqu'en 2023 avec le Borussia Mönchengladbach - Foot - ALL - M'Gladbach». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  18. «Borussia Mönchengladbach - 1.FC Nuremberg, Dec 18, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  19. «Bennetts and Cuisance nominated for Golden Boy - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  20. «Vota il Golden Boy 2019, le 100 nomination». www.tuttosport.com (իտալերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  21. «Revealed: 2019 Golden Boy candidates | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  22. «Michaël Cuisance signs five-year contract at FC Bayern». FC Bayern Munich (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  23. «Bayern Munich sign Borussia Mönchengladbach midfielder Michael Cuisance». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  24. CSmith1919 (2019 թ․ օգոստոսի 18). «Bayern Munich formally announces signing of Michaël Cuisance». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  25. «Official | Bayern Munich sign Mickaël Cuisance for €10m | Get German Football News». www.getfootballnewsgermany.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  26. «Cuisance signs five-year contract at Bayern Munich». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  27. «Bayern sign France youth international Cuisance to 2024». euronews (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  28. «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Aug 31, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  29. «Bayern Munich hit Mainz for six again». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  30. «Michaël Cuisance: 5 Things to Know About Bayern Munich's Newest French Signing». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  31. «Tomorrow's talent: Borussia Mönchengladbach's Mickael Cuisance». Tifo Football (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  32. Chakraborty, Aveek (2019 թ․ օգոստոսի 19). «Michael Cuisance: Three things to know about Bayern's latest recruit». www.mykhel.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  33. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  34. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  35. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  36. 36,0 36,1 UEFA.com. «Under-19 EURO team of the tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  37. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  38. «Cuisance and France lose in U19 EUROs semis - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  39. «Diaby gets U20 World Cup call». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  40. «FIFA U-20 World Cup Poland 2019 List of Players» (PDF). tournament.fifadata.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  41. «France U20 - United States U20, Jun 4, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  42. «Cuisance and France out of U20 World Cup - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  43. FIFA.com. «USA edge France in baking Bydgoszcz thriller». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  44. «Mickaël Cuisance». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Կյուիզանս» հոդվածին։