Միքայել Կարապետյան

հայ հեղափոխական

Միքայել Իվանի Կարապետյան (Իվան Գերասիմի Լազիև–Լազյան, օգոստոսի 14, 1880(1880-08-14)[1], Ախալցխա[1] - 1937[1]), հայ բոլշևիկ պրոֆեսիոնալ հեղափոխական, իրավաբան, ԽՄԿԿ անդամ (1909

Միքայել Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 14, 1880(1880-08-14)[1]
ԾննդավայրԱխալցխա[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական և իրավաբան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1904 թվականից։ 1910 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ ձերբակալվել է և 2 տարով աքսորվել Վոլոգդայի նահանգ։ 1914 թվականին, Պրոկոֆի Ջափարիձեի, Արմենակ Բորյանի և այլոց հետ, մասնակցել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակերպության աշխատանքներին։ 1915 թվականին ձերբակալվել և աքսորվել է Աստրախան։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Մոսկվայի սովետին կից հետաքննության հանձնաժողովում և զինվորական տրիբունալում։ 1922 թվականին եղել է ԽՍՀՄ հյուպատոսը Թուրքիայում։ 1924 թվականից գիտական աշխատանք է կատարել սովետական շինարարության ինստիտուտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 308