Միքայել Բաղդասարյան

ուսուցիչ, մարզիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Վաչագանի Բաղդասարյան (ծնվել է 1935 թվականի մարտի 9-ին ԼՂՀ (նախկինում՝ ԼՂԻՄ) քաղաք Ստեփանակերտ) ԼՂՀ և ՀՀ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ[1]։

Միքայել Բաղդասարյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1935(1935-03-09) (89 տարեկան)
ԾննդավայրԼՂՀ, Ստեփանակերտ
ՔաղաքացիությունԼՂՀ ԼՂՀ
ԿրթությունԵրևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունուսուցիչ և մարզիչ

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, որն ավարտել է 1953 թվականին։ Մեկ տարի Ղարմետաքսկոմբինատում աշխատելուց հետո 1954 թվականին ընդունվում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ՝ մասնագիտությամբ «Ֆիզիկական կուլտուրա»

1958 թվականին ավարտում է ուսումը։

ԼՂԻՄ կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի հրավերով վերադառնում է հայրենիք և աշխատանքի անցնում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, միևնույն ժամանակ նաև ՄՊՄ դպրոցում, որպես թեթև ատլետիկայի ուսուցիչ։

1967-1971 թվականներին աշխատել է մարզային ժողկրթության բաժնում՝ դպրոցական տեսչի պաշտոնում։

1972 թվականին մինչև 1996 թվականն աշխատել է թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ավագ ուսուցիչ։

1996-2001 թվականներին աշխատել է սպորտի վարչությունում՝ որպես կազմակերպչական աշխատանքի և մարզական միջոցառումների բաժնի վարիչ։

2001-2007 թվականներին աշխատել է ԱրՊՀ ՆԶ և ՖՊ ամբիոնի վարիչի պաշտոնում։

2007 թվականից՝ դասախոս (դոցենտ)[2]։

Տարբեր թերթերում և ամսագրերում հանդես է եկել Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զանգվածայնացման ու զարգացման հարցերի շուրջ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Արժանացել է ուսուցիչ- մեթոդիստի, տարվա լավագույն ուսուցչի, տարվա լավագույն մարզչի, 20-րդ դարի լավագույն մանկավարժի[3], հանրապետական կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի, ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էջեր Արցախում սպորտի զարգացման պատմությունից /». http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-main.pl. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ». http://www.asu.am/index.php?option=com_content&view=article&id=218&lang=am#. {{cite web}}: External link in |website= (օգնություն)(չաշխատող հղում)
  3. «Михаил Багдасарян празднует сегодня свой 80-летний юбилей». http://www.artsakh.tv/ru. 2015-03-09 20:03:00. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «80th ANNIVERSARY OF MICHAEL BAGHDASARYAN». http://sport.nkr.am/index.php/en/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)(չաշխատող հղում)