Միքայել Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Միքայել Ալբերտի Արզումանյան (հուլիսի 12, 1973, Ստեփանակերտ), հայ ռազմական գործիչ, Արցախի պաշտպանության բանակի գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–Պաշտպանության բանակի հրամանատար[2]։
Միքայել Արզումանյան | |
---|---|
հուլիսի 12, 1973[1] (49 տարեկան) - | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1999) |
Պարգևներ |
ԳործունեությունըԽմբագրել
1991-1992 թվականներին՝ Աշոտ Ղուլյանի վաշտի կամավորական, 1992-1995 թվականներին՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, ջոկի հրամանատարի տեղակալ, գնդի, 1995-1999 թվականներին՝ Առանձին հետախուզական գումարտակի։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1999)։
2000-2004 թվականներին՝ զորամասի հրամանատար, 2004 թվականից՝ ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիայի ունկնդիր։
Արզումանյանը մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլիի, Ասկերանի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
ՊարգևներԽմբագրել
- Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[3]
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |