Միքայել Ավագյան

հայ ազատամարտիկ, հետախույզ

Միքայել Վլադիմիրի Ավագյան (կեղծանունը՝ Կոբրա, ապրիլի 19, 1957(1957-04-19), Բուղաշեն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1994(1994-03-06), Հորադիզ, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1][2][3], հետախույզ, Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի աշխատակից[2]։

Միքայել Վլադիմիրի Ավագյան
1957թ., ապրիլի 19 - 1994թ., մարտի 6
ԾննդավայրԲուղաշեն, Վրացական ԽՍՀ
Մահվան վայրՀորադիզ (արցախա-ադրբեջանական շփման գիծ)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ
ՀայաստանՀայաստան
Հրամանատարն էրՄեղրիի ջոկատի հետախուզական վաշտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրական տվյալներ

խմբագրել

Միքայել Ավագյանը ծնվել է Խորհրդային Վրաստանի Բուղաշեն բնակավայրում (Ջավախք) 1957 թվականի ապրիլի 19-ին[1]։

Միքայել Ավագյանը եղել է Վրացական ԽՍՀ-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչ և մինչև 1990 թվականն աշխատել է Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում։ 1990 թվականի վերջին նա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի ԽՖՍՀ, իսկ 1991 թվականին արդեն բնակվելիս է եղել Հայաստանի Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում։ Աշխատել է «Հայգազարդ» ընկերության Գորիսի մասնաճյուղում։ Ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը[3]։

Արցախյան ազատամարտ

խմբագրել

1993 թվականին Միքայել Ավագյանն ընտանիքով տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան ազատամարտին։ Ռազմական գործողություններին մասնակցել է որպես հետախույզ, եղել է հետախուզական ջոկատի հրամանատար։ 1994 թվականի մարտի 6-ին Միքայել Ավագյանը Հորադիզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է[1][2][3]։

Հիշատակ

խմբագրել

Ի հիշատակ ազատամարտիկ Միքայել Ավագյանի՝ հայրենի Բուղաշեն գյուղում 1994 թվականին տեղադրվել է նրա կիսանդրին։ 2018 թվականին կիսանդրին նորոգվել է, բարեկարգվել է տարածքը, և տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր վերաբացում, ինչին մասնակցել են նաև Վրաստանի պետական բարձրաստիճան հայ պաշտոնեաներ։ Այդ իրադարձությունը հանգեցրել է Ադրբեջանի Հանրապետության պետական և հասարակական շրջանակների կողմից բողոքի, Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել է բացատրության, Վրաստանին է ուղարկվել բողոքի նոտա, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել ադրբեջանցիների բողոքի ցույց։ Դեպքի առթիվ բողոքի միջոցառումներ են իրականացրել նաև Վրաստանում բնակվող հայերը, իսկ Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայերի հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ[3][4]։

Ընտանիք

խմբագրել

Միքայել Ավագյանը ամուսնացած է եղել։ Կինը Մանուշակ Ավագյանն է[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել