Միքայել Առաքելյան (բեմանկարիչ)

հայ բեմանկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Միքայելի Առաքելյան (դեկտեմբերի 18, 1923(1923-12-18), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 8, 2009(2009-06-08), Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ, նկարիչ-բեմադրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից[1]։

Միքայել Առաքելյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1923(1923-12-18)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 8, 2009(2009-06-08) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1948) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955)
Մասնագիտություննկարիչ-բեմադրող
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Միքայել Առաքելյանը ծնվել է Լենինականում։ 1940-1942 և 1946-1948 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1942-1946 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, կռվել Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո։ Առաքելյանը որպես ականանետային դասակի, ապա 120-րդ ականանետային մարտկոցի հրամանատար թշնամու դեմ կռվել է Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, մասնակցել Քյոնիգսբերգի, Պրահայի, Բեռլինի ազատագրմանը։ 2-րդ Ուկրաինական և 3-րդ Բելոռուսական ռազմաճակատներում ցուցաբերած արիության համար արժանացել է գվարդիայի լեյտենանտի կոչմանը, պարգևատրվել «Հայրենական մեծ պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով[1]։

1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ավարտելուց հետո աշխատել է ռեժիսորի ասիստենտ, դեկորատոր, այնուհետև՝ բեմադրող նկարիչ։ Մասնակցել է Երևանի Նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսներին[2][3]։

Գիրք խմբագրել

2006 Միքայել Միքայելի Առաքելյան։ «Սերգեյ Իոսիֆովիչ Փարաջանով – Ինչպես էր ստեղծվում «Նռան գույնը» ֆիլմը և այլն» (Микаел Микаелович Аракелян. «Сергей Иосифович Параджанов – Как создавался художественный фильм Цвет граната и другое»). ISBN 99930-4-564-0

Ֆիլմերի նկարիչ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. «Միքայել Առաքելյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  3. Միքայել Առաքելյանի մասին kino-teatr.ru կայքում