Միքայել Ապրեսյան
Միքայել (Միշա) Մարտինի Ապրեսյան (փետրվարի 1, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2012, Երևան, Հայաստան, հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում), Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արցախ» գնդի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս։
Միքայել Ապրեսյան | |
---|---|
«Արցախ» գնդի հրամանատար | |
Ծնվել է | Փետրվար 1, 1954 |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, |
Մահացել է | Մայիս 28, 2012 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Արցախյան պատերազմի հերոս Միքայել Ապրեսյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 1-ին Երևանում։ Խորհրդային բանակի կազմում ծառայել է ԽՍՀՄ Հյուսիսային նավատորմում։ Ահա և այստեղ Միքայելը աչքի է ընկել ռազմական բնագավառում ցուցաբերած բարձր կազմակերպվածությամբ և պատրաստվածությամբ։
Արցախյան պատերազմ Խմբագրել
1988 թվականից Միքայելը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին։ Զբաղվել է զենք-զինամթերքի ձեռքբերումներով նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, այնուհետև տեղափոխել Հայաստան և Արցախ։ 1988 թվականին Միքայել Ապրեսյանը, Վարդանյան Սամվելի հետ միասին անդամագրվել են Արցախի «Վրիժառուներ» ջոկատին, որը իրականացնում էր հատուկ նշանակության օպերացիաներ (Շահումյանի շրջան (ԼՂՀ) - ։ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ և այլն)։ 1989 թվականին Միքայել Ապրեսյանը և Վարդանյան Սամվելը ստեղծել են «Արցախ գունդ» ռազմական միավորը, որը գործում էր Արցախի և Հայաստանի տարածքում՝ Արցախ գնդի I-ին հրամանատար Սամվել Վարդանյան, շտաբի պետ Միքայել Ապրեսյան։ 1991 թվականին Սամվել Վարդանյանի զոհվելուց հետո Միքայել Ապրեսյանը «Արցախ» գնդի ռազմական խորհրդի կողմից ընտրվել է հրամանատար։ Մասնակցել է Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային սահմանների պաշտպանությանը՝ Իջևան, Բերդ, Վահան գյուղ, Արծվաշեն, Գորիս և այլն, ինչպես նաև ԼՂՀ-ի ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին՝ Մարտակերտի շրջան-Մատաղիս, Վերին Հոռաթաղ, Դրնբոն, Կիչան, Չլդրան, Լենինավան, Չայլու և այլն, Ասկերանի շրջան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Քարվաճառի և Քաշաթաղի ազատագրմանը։
Միքայելի հրամանատարությամբ "Արցախ գունդը" մասնակցել է նաև Շուշիի ազատագրման գործողություններին ապահովելով ինչպես զենք զինամթերքի մատակարարումը, այնպես էլ անմիջականորեն մասնակցելով ռազմական գործողություններին։
Ինչպես վկայում է իր զինակիցներից մեկը` Արցախ գնդի թիկունքի պետ, Թորոս Գյուլեսերյանը, նա այնքան տաղանդավոր էր իբրև մարդ և այնքան հմուտ՝ իբրև հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհը տվեց։ Ինքը` Միշան, մի անգամ, կոնտուզիա է ստացել, բայց երբեք չի վիրավորվել[1] |
Քաղվածքներ Խմբագրել
2010 թվականի տված մի հարցազրույցի ժամանակ «Արցախ» գնդի հրամանատարն ասել է.
Պարգևներ Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Սիրտը բոլորի համար ցավում էր. մարտական ընկերները «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի մասին Archived 2012-05-30 at the Wayback Machine. 28 Մայիս, 2012
- Միքայել (Միշա) Ապրեսյան(չաշխատող հղում) 29 Մայիս, 2012
- Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու իր օլիգարխների զորքերը տանել ճակատ 29 Հունիս, 2010