Միքայել Ախտյան
Միքայել Մուշեղի Ախտյան (փետրվարի 2, 1938, Խաչեն, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - հունիսի 13, 2016, Թբիլիսի, Վրաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1]։
Միքայել Ախտյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1938 |
Ծննդավայր | Խաչեն, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան |
Վախճանվել է | հունիսի 13, 2016 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | 2008 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։ |
Միքայել Ախտյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1938 թվականի փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում։ Ավարտել է Պետերբուրգի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ապա՝ Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։ Տպագրվել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն[2]։ Միքայել Ախտյանը թարգմանել է վրաց մի շարք լավագույն բանաստեղծների ստեղծագործություններից։ Բնակվել է Երևանում։ Մահացել է 2016 թվականին Թբիլիսիում։ Թաղված է տեղի Խոջիվանքի գերեզմանատանը[3]։
ԵրկերԽմբագրել
- Հատընտիր, Երևան, 2011։
- Կրակե շատրվան, (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, 2008։
- Հոգու արցունք, Երևան, 2003։
- Քարոտ ճանապարհ։ Քառյակներ և քառատողեր։ Զանգակ-97, 2003, էջ 96[4]։
- Քառյակներ ու քառատողեր, Երևան, 2000։
- Խորամանկ փիսոն (մանկական), Երևան, 2000։
- Արևն ու սառույցը։ Բանաստեղծություններ։ Արևիկ, 1988, էջ 14[5]։
Թարգմանություններ վրացերենիցԽմբագրել
- Գենո Կալանդիա, Կակաչ, Երևան, 2008։
- Մուրման Լեբանիձե, Բախտի հանգրվանը, Երևան, 2003։
- Մուրման Լեբանիձե, Բանաստեղծություններ, Երևան, 1999։
- Դավիթ Մճեդլուրի, Որտեղից է գալիս ծուխը, Երևան, 1987։
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- 2008 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։
- Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ «Հայաստանի գրողների միություն»։ wua.am։ Վերցված է 2018-02-20
- ↑ «ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն, Խոսք հիշատակի»։ wua.am։ Վերցված է 2018-02-20
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Միքայել Ախտյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-20
- ↑ Ախտյան Միքայել (2003)։ Քարոտ ճանապարհ։ Քառյակներ եւ քառատողեր (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993027812
- ↑ Ախտյան Միքայել Մուշեղի (1988)։ Արեւն ու սառույցը։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700681