Միքայել Ալավերդով

խորհրդային բանակի գեներալ-մայոր

Միքայել Անդրեյի Ալավերդով (նոյեմբերի 14, 1900(1900-11-14)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 9, 1968(1968-10-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1945):

Միքայել Ալավերդով
նոյեմբերի 14, 1900(1900-11-14)[1] - հոկտեմբերի 9, 1968(1968-10-09)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ

ԿենսագրությունԽմբագրել

Միքայել Ալավերդովը ծնվել է 1900 թվականի նոյեմբերի 14-ին Շուշի քաղաքում։ 1925 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ակադեմիան։ 1918 թվականից ծառայել է համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի մարմիններում։ 1925 թվականին գործուղվել է Իրան, 1928-1930 թվականներին՝ Իրանում խորհրդային հետախուզության գործակալ։ 1930-1934 թվականներին աշխատել է զինվորական հակահետախուզության կենտրոնական ապարատում (Մոսկվա), 1933-1934 թվականներին ղեկավարել Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հետախուզական գործակալությունները։ 1934 թվականին՝ Աֆղանստանում, 1936 թվականին՝ Թուրքիայում արտաքին հետախուզության գործակալ, 1941-1944 թվականներին Աֆղանստանում անգլիական հետախուզության հետ բացահայտել ու ոչնչացրել է գերմանական հետախուզական ցանցը, կանխել Աֆղանստանում և Իրանում նացիստական հեղաշրջման փորձը։ 1944-1947 թվականներին Մոսկվայում ղեկավարել է արտաքին հետախուզության տեղեկատվության բաժինը, 1947-1955 թվականներին՝ հետախուզության, ապա՝ բարձրագույն հետախուզական դպրոցի պետի տեղակալ։ 1955 թվականին զորացրվել է[2][3][4][5]։

ՄահԽմբագրել

Մահացել է 1968 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչիե գերեզմանոցում։

Մրցանակներ, կոչումներԽմբագրել

  • Գեներալ-մայոր (09.07.1945)
  • «Պատվո նշան» շքանշան (20.09.1943)[6]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (05.11.1944)[6]
  • Լենինի շքանշան (21.02.1945)[6]
  • Կարմիր դրոշի շքանշան (03.11.1944, 20.07.1949)[6]
  • «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://am.hayazg.info/index.php?curid=10375
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 44-45։
  3. «Аллахвердов Михаил Андреевич»։ www.hrono.info։ Վերցված է 2019-06-16 
  4. «Архив Александра Н. Яковлева - Альманах "Россия. ХХ век" - Биографический словарь»։ www.alexanderyakovlev.org։ Վերցված է 2019-06-16 
  5. «Кто руководил органами госбезопасности: 1941-1954»։ old.memo.ru։ Վերցված է 2019-06-16 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Аллахвердов, Михаил Андреевич - Кадровый состав НКВД 1935-1939»։ nkvd.memo.ru։ Վերցված է 2019-06-16 

ԳրականությունԽմբագրել

  • Шарапов Э. П. Наум Эйтингон — карающий меч Сталина. СПб., «Нева», 2003
  • Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 428—429. — 800 с. — ISBN 5-17018975-3.