Միր Սայիդ Ալի
Միր Սայիդ Ալին (1510-ականներ, Թավրիզ, Իրան - 1572[1][2], Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), XVI դարի պարսիկ մանրանկարիչ, Թավրիզի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։
Միր Սայիդ Ալի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1510-ականներ |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Վախճանվել է | 1572[1][2] |
Մահվան վայր | Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
Հայր | Միր Մուսավիր |
![]() |
Սովորել է հոր՝ գեղանկարիչ Միր Մուսսավիրի և Բեհզադի մոտ։ Թավրիզում զարդանկարած ստեղծագործություններին (Նիզամու «Խամ-սեի» նկարազարդումները, ձեռագիրը թվագրված է՝ 1539-1543 թթ., Բրիտանական թանգարան, Լոնդոն) բնորոշ են բազմաֆիգուր կոմպոզիցիաները, գունաբծերի հնչուն ներդաշնակությունը։ 1555 թվականից Միր Սեիդ Ալին ապրել է Հնդկաստանում, ուր դարձել է պալատական առաջատար նկարիչ և մողոլյան մանրանկարչության դպրոցի հիմնադիրներից։ Այս շրջանի հանրահայտ ստեղծագործություններից է «Խամզա-նամե» (1564-1579 թթ., նկարազարդումները գտնվում են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում) ձեռագրի նկարազարդումները։
Նկարներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միր Սայիդ Ալի» հոդվածին։ |