Միրսաիդ Միրշաքար (Միրշաքարով) (ապրիլի 22 (մայիսի 5), 1912, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1993(1993-08-01), Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Տաջիկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1962

Միրսաիդ Միրշաքար
Mirsaid-mirshakar.jpg
Ծնվել էապրիլի 22 (մայիսի 5), 1912
ԾննդավայրՖերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 1, 1993(1993-08-01) (81 տարեկան)
Վախճանի վայրԴուշանբե, Տաջիկստան
ԳերեզմանԴուշանբե և Luchob Park
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող և մանկագիր
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

1932—1933 թվականներին՝ «Սոխտմոնի Վախշ» («Վախշշին») թերթի խմբագիր։ «Հաղթանակի դրոշ» (1934) պոեմը Վախշշինի աշխատանքային առօրյայի մասին է։ Տաջիկական խորհրդային պոեզիայի էպիկական ժանրերի զարգացման վրա ազդեցություն են գործել Միրշաքարի «Ոսկե ղշլաղ» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Անհնազանդ Փյանջ» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Լենինը Պամիրում» (1955), «Սեր և պարտք» (1962) և այլ պոեմներ։ Միրշաքարը տաջիկական մանկական գրականության հիմնադիրներից է։ Գրել է նաև պիեսներ։ 1940—1943 թվականներին և 1946—1959 թվականներին եղել է Տաջիկական ԽՍՀ գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, 1961—1975 թվականներին՝ Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ։ Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության տաջիկական կոմիտեի նախագահն էր[1]։ Պերգևատրվել է Լենինի 2 շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Պատվո նշան, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, մեդալներով, Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[1]։

ՀիշատակԽմբագրել

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Միրսաիդ Միրշաքարի անունով են կոչվել փողոցներից մեկը [1][2] և հանրապետական մանկական գրադարանը (2003)[2]։ Նրա մասին նկարահանվել են փաստավավերագրական և հեռուստատեսային կինոնկարներ (1972, 1977, 1983 թվականներին)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Миршакар (Миршакаров Мирсаид)»։ Детский сад.Ру։ Վերցված է 2016-07-31 
  2. 2,0 2,1 «МИРСАИД МИРШАКАР»։ Государственная республиканская детская библиотека имени М.Миршакара։ Վերցված է 2016-07-31 

ԳրականությունԽմբագրել

  • Мирзо-заде Х. Миршакар, Мирсаид // Краткая литературная энциклопедия. — М.: Сов. энцикл., 1967. — Т. 4: Лакшин — Мураново / Гл. ред. А. А. Сурков.
  • Народные депутаты 1938—2010 = Вакилони халқ 1938—2010 / Сайдулло Хайруллоев. — Душанбе: ҶДММ «Анҷумани Деваштич», 2006. — С. 199, 236, 301, 369, 413, 478, 528, 590. — 787 с. — 2000 экз. — ISBN 99947-36-33-7

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 620