Միրկո Օրեմուշ

ֆուտբոլիստ

Միրկո Օրեմուշ (խորվ.՝ Mirko Oremuš, սեպտեմբերի 6, 1988(1988-09-06)[1][2], Տրոգիր, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, «Սպլիտ» ակումբի պաշտպան։

Միրկո Օրեմուշ
խորվ.՝ Mirko Oremuš
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1988(1988-09-06)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր ՀՍՖՀ, Տրոգիր
Հասակ 177
Քաշ 70
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խորվաթիա Սպլիտ
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 1 (1)
2008 Խորվաթիա Նովալյա 13 (6)
2008—2014 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 95 (6)
2011—2012  Իսրայել Հապոել (Թել-Ավիվ) 19 (2)
2013—2014  Իսրայել Հապոել (Ակկո) 27 (2)
2014—2015 Իսրայել Հապոել (Պետախ-Տիկվա) 29 (2)
2015—մ.հ. Խորվաթիա Сплит 12 (1)
Ազգային հավաքական
2007 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 19) 6 (0)
2009—2010 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 21) 12 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

«Հայդուկ» ակումբի երիտասարդական թիմում խաղացել է տարբեր դիրքերում, իսկ հիմնականում աջ և ձախ հարձակվողի, կամ էլ կիսապաշտպանի դիրքերում։ Նրա հմտություններով զբաղվող մարզիչը, գերազանցապես տեսնում է նրան հարձակվողի դիրքում։ Պրոֆեսիոնալ մակարդակում նա իր դեբյուտը նշեց 2007 թվականի սեպտեմբերի 2-ին Կոպրիվնիցում, «Սլավեն Բելուպո»-յի դեմ խաղում։ Նա դուրս եկավ փոխարինման 75-րդ րոպեին և արդեն 3 րոպե անց հավասարեցրեց հաշիվը - 2:2։

Շարունակելով մարզվել հիմնական կազմում, Օրեմուշը չստացավ մեկ րոպե ավել խաղալու հնարավորություն և տեղափոխվեց «Նովալյա» ակումբ։ Երրորդ լիգայի մրցաշրջանում հաջող շրջանից հետո «Հայդուկ»-ի նորանշանակ մարզիչ Գորան Վուչևիչը նրան վերադարձրեց ակումբ։

Թել-ավիվյան «Հապոել»-ի կազմում 2011/12 մրցաշրջանում դարձավ Իսրայելի Գավաթի հաղթող։

Պարգևներ խմբագրել

  • Խորվաթիայի Գավաթի հաղթող (1)։ 2012/13

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր
2007/08   Հայդուկ 1 1 1
  Նովալյա 3 13 6
2008/09   Հայդուկ 1 21 3

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)