Միրզա Բեդիլ
Միրզա Աբդուլքադիր Բեդիլ (1644[2], Azimabad, Մեծ Մողոլների կայսրություն[1] - դեկտեմբերի 5, 1720[1], Դելի, Մեծ Մողոլների կայսրություն[1]), պարսկալեզու հնդիրանական բանաստեղծ, փիլիսոփա։
1685 թվականից ապրել և ստեղծագործել է Դելիում։ Սուֆիզմի, հնդկական միստիցիզմի ծայրահեղ հայացքներից («Զարմանքի թալիսման», 1669, «Մեծ օվկիանոս», 1681, պոեմներ) հասել է պանթեիստական, հումանիստական գաղափարախոսության, մոտեցել մատերիալիստական աշխարհայեցողության («Իմացության Մինա», պոեմ, «Չորս տարր», հուշագրություն, 1711 –1712)։ «Ճանաչում» (1712) պոեմում դատապարտել է բռնակալությունը, կրոնական փարիսեցիությունն ու սոցիալական անարդարությունը։ Գրել է գազելներ և քառյակներ, որոնք ունեն կենսափիլիսոփայական արժեք։
Բեդիլի պոեզիան զգալի ազդեցություն է թողել հետագա պարսկալեզու գրականության վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Parekh R. Sabk-e-Hindi, subcontinent’s Persian poetry and Bedil Azeemabadi — 2021.
- ↑ Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզա Բեդիլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351)։ |