Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների համար տունը

Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը (անգլ.՝ Miss Peregrine's Home for Peculiar Children) ամերիկացի գրող Ռենսոմ Ռիգսի դեբյուտային ֆենթեզի վեպն է։ Գիրքը պատմում է մի տղայի մասին, որը մանկուց լսել է իր պապի պատմությունները Ուելսի հեռավոր կղզու մասին, որտեղ ապրում էին յուրահատուկ երեխաներ։ Պապի մահվանից հետո տղային սկսում են տանջել մղձավանջներ, որոնք մի օր ներխուժում են նրա կյանքը։ Բազում վտանգավոր արկածների ընթացքում Ջեյքոբը պարզում է, որ պապի պատմություններն իրական են։ Անցյալի և ներկայի միջև ճանապարհորդելով, նա ճանաչում է պապի անցյալը, առերեսվում իրական և մտացածին հրեշերի հետ և ինքն իր մասին նոր ճշմարտություններ բացահայտում։

Գիրքը պատկերազարդված է հեղինակի հավաքածուի հին սիրողական լուսանկարներով։

Գրքի հայերեն թարգմանությունը հրատարակել է "Արևիկ" հրատարակչությունը, թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի (կարդալ հարցազրույցը

Պատանիների համար նախատեսված այս գիրքը սկզբում պետք է հրատարավեր որպես հին լուսանկարների ալբոմ, սակայն Quirk Books-ի խմբագրի խորհրդով Ռիգզը նկարներն օգտագործեց պատմություն ստեղծելու համար[1][2]։ Գիրքը դարձավ «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր[1][3]։ 2012 թվականի ապրիլի 29-ին գիրքը հայտնվեց Մանկական գրքերի աղյուսակի առաջին հորիզոնականում և ցուցակում մնաց 45 շաբաթ շարունակ[4]։

Կարճ բովանդակություն խմբագրել

Իր պապի սպանությունից հետո 16-ամյա Ջեյքոբ Փորթմանը մեկնում է Ուելս, որտեղ պապը անց էր կացրել իր մանկությունը։ Ջեյքոբը բացահայտում է, որ իր պապիկն ապրել է «յուրահատուկ երեխաների» լքված մանկատանը։ Այստեղ նա հանդիպում է էմմային, որը կարող է ձեռքերով կառավարել կրակը։ Նա Ջեյքոբին տեղափոխում է 1940 թվական, որտեղ նա հանդիպում է մանկատան տնօրեն Միսս Փերեգրինին, որը մյուս երեխաների հետ ապրում է «ժամանակային հանգույցում»։ Գինետանը, որտեղ իջևանել էին Ջեյքոբն ու իր հայրը, նա լսում է տարածաշրջանում կատարվող առեղծվածային սպանությունների մասին, որոնցում սկսում է կասկածել յուրահատուկ երեխաներին։ Նրանք պատմում են Ջեյքոբին, որ սպանությունները կատարվում են «սնահոգիներն» ու «արարածները»։ Հենց այդ արարածներն էլ սպանել էին նրա պապին։ Հետագայում Ջեյքոբը պարզում է, որ ինքն էլ է «յուրահատուկ», հասկանում է, որ միայն իքն է ընդունակ տեսնելու հրեշներին և միայն ինքը կարող է կանգնեցնել սպանությունները։

Յուրահատուկ երեխաներ խմբագրել

  • Ջեյքոբ Փորթման - 16 տարեկան, կարողանում է տեսնել մյուսների համար անտեսանելի հրեշներին։
  • Աբրահամ Փորթման - Ջեյքոբի պապը։ Ջեյքոբի նման, նա նույնպես տեսնում էր հրեշներին և կյանքն անցկացրել է ամբողջ աշխարհում հրեշներին հետապնդելով և սպանելով, բայց գաղտնի է պահել դա իր ընտանիքից։
  • Էմմա Բլում - ձեռքերով կարողանում է կառավարել կրակը։
  • Միլլարդ Նալինգս - անտեսանելի է։
  • Օլիվիա Աբրոհոլոս Էլեփանտա - օդից թեթև է և կարող է քամուց քշվել, եթե չի կրում իր ծանր կոշիկները։ Ունի օդը ղեկավարելու ուժ։
  • Բրոնվին Բրանթլի - եղբոր՝ Վիկտոր Բրանթլիի նման աներևակայելի ուժի տեր է։
  • Քլեիր Դենսմոր - ոսկեգույն գանգուր վարսերը ծածկում են նրա երկրորդ բերանը, որը գտնվում է նրա ծոծրակին։
  • Ենոք Օ'Քոննոր - կարողանում է կարճ ժամանակով վերակենդանացնել առարկանրեն ու մարդկանց։
  • Հորացիո Սոմնասսոն - մարգարեական երազներ է տեսնում։
  • Ֆիոնա Ֆրաուենֆիլդ - կառավարում է բույսերը, կարողանում է դրանք աճեցնել կամ սպանել։ Թույների նկատմամբ իմունիտետ ունի։
  • Հյու Ապիստոն - ստամոքսում մեղուներ է պահում։

Գրախոսություն խմբագրել

«Լարված, հուզիչ և զարմանալիորեն յուրօրինակ առաջին վեպ։ Լուսանկարներն ու տեքստը փայլուն կերպով զուգորդվում են՝ ստեղծելով անմոռանալի մի պատմություն»։

           Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր» վեպի հեղինակ

Սիքվելներ խմբագրել

«Սնահոգիների քաղաք» վերնագրով սիքվելը հրատարակվել է 2014 թվականի հունվարին[5]։ Վեպը գրվել է առաջինի ավարտից անմիջապես հետո և պատմում է, թե ինչպես յուրահատուկ երեխաները և Միսս Փերեգրինը հայտնվում են «աշխարհի տարօրինակ մայրաքաղաք» Լոնդոնում[6]։

Միսս Փերեգրինի շարքի երրորդ և եզրափակիչ գրքի վերնագիրն է «Հոգիների գրադարան», որը լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերին[7]։

Ադապտացիաներ խմբագրել

Գրաֆիկական վեպ խմբագրել

Գրքի հիման վրա ստեղծված գրաֆիկական վեպը հրատարկվել է 2013 թվականի նոյեմբերին Կասանդրա Ջինի կողմից[8]։

Ֆիլմ խմբագրել

20th Century Fox-ը 2011 թվականի մայիսին գնեց վեպի հեղինակային իրավունքները, և 2016 թվականին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորը Թիմ Բարթոնն է, սցենարի հեղինակը՝ Ջեյն Գոլդմենը[9], գլխավոր դերեւոմ են Եվա Գրինը և էյսա Բաթերֆիլդը[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ռայֆ, Սյուզան (2011 թ․ դեկտեմբերի 16). «Ռենսոմ Ռիգզ այցելեց ալմա մատեր՝ քննարկելու «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների համար տունը»». Sarasota Herald-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  2. Քամերոն, Քլեր (2011 թ․ օգոստոսի 19). «Ռենսոմ Ռիգզի «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների համար տունը»». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  3. «Բեսթելլերներ – Մանկական գրքեր». Նյու Յորք Թայմս. 2011 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  4. «Best Sellers – Children's Chapter Books». Նյու Յորք Թայմս. 2012 թ․ ապրիլի 29. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Riggs, Ransom (2013 թ․ փետրվարի 7). «Hi! I'm still alive . . ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  6. Lee, Stephan (2013 թ․ մայիսի 29). «See the title and an excerpt from the sequel to 'Miss Peregrine's Home for Peculiar Children' -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  7. Romney, Ginny (2015 թ․ փետրվարի 21). «Author Ransom Riggs draws inspiration from old photos for Peculiar Children series, sequel 'Hollow City». Deseret News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  8. Lodge, Sally (2013 թ․ նոյեմբերի 14). «Ransom Riggs Returns to Miss Peregrine's Home with 'Hollow City'». Publishers Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  9. Fleming Jr, Mike (2011 թ․ դեկտեմբերի 2). «'X-Men: First Class' Scribe Jane Goldman Scripting 'Miss Peregrine's Home For Peculiar Children'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Kroll, Justin (2014 թ․ հուլիսի 28). «Eva Green Eyes Tim Burton's 'Miss Peregrine's Home for Peculiar Children'». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել