Միստր Բին (ֆիլմ, 1997)
«Միսթր Բին» (անգլ.՝ Bean), ամերիկյան և անգլիական կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1997 թվականին «PolyGram Filmed Entertainment» կինոընկերության կողմից, համատեղությամբ՝ «Working Title» և «Tiger Aspect Films» կինոընկերությունների: Այս ֆիլմում խախտված են «Միսթր Բին» հեռուստասերիալի ավանդույթները: Ի տարբերություն հեռուստասերիալի, այստեղ շատ են հանդես եկող դերակատարները: Հայտնի դերասաններից ֆիլմում ընդգրկված են Հարիս Յուլինը, Բյորտ Ռեյնոլդսը, Լարի Դրեյքը, Պամելա Ռիդը և այլք:
ՍյուժեԽմբագրել
Միսթր Բինը աշխատում է Լոնդոնի ազգային պատկերասրահում որպես պահակ: Նա անընդհատ անհաջողություններ է ստեղծում թե՛ թանգարանի համար, թե՛ իր:
Լոս Անջելեսի գեղարվեստական պատկերասրահը պատկանում է Ջորջ Գրիվերսոնին: Հանկարծ վերջինս իմանում է, որ գեներալ Նյուտոնը կատարել է մի աննախադեպ բարեգործական ներդրում: Զորավարը Ֆրանսիայից գնում է մի կտավ՝ «Ուիսթլերի մայրը» անվանումով, որը պատկանում է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի վրձնին:
Արկածներով լեցուն իրավիճակում Միսթր Բինը ժամանում է Կալիֆորնիա: Օդանավակայանում նրան ձերբակալում են՝ ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Սակայն հետո պարզվում է, որ դա ընդամենը թյուրիմացություն էր: Այստեղ նրան դիմավորում և իր տուն է ուղեկցում Լոս Անջելեսի արվարձանում ապրող թանգարանի աշխատակիցներից մեկը՝ Դևիդը:
Հենց այստեղ էլ սկսվում են Բինի գլխավոր արկածները. նա մի քանի անգամ հազիվ է փրկվում ճաղերից այն կողմ և հոգեբուժարան չհայտնվելուց: Մի շարք տարօրինակություններ է անում նաև Դևիդի տանը, որի պատճառով վերջինիս կինը հեռանում է տանից՝ իր հետ տանելով նաև երեխաներին:
Կինոնկարի սյուժեի գագաթնակետը Բինի կողմից նկարի խեղաթյուրումն է՝ հանգամանքների անակնկալ բերումով պայմանավորված: Որից հետո նա լծվում է նկարը «վերականգնելու» գործին:
Բացի այդ նա հիվանդանոցում կատարում է նաև վիրահատություն, որի ժամանակ փրկում է այն ոստիկանի կյանքը, որը նրան ուզում էր ազատազրկել: Այս հիվանդանոցում նա փրկում է նաև Դևիդի դստեր կյանքը, որը ավտովթարի էր ենթարկվել:
Շատ երկրպագուների դուր չեկավ ֆիլմի հոլիվուդյան բեմադրությունը[10]: Բայցևայնպես, ֆիլմի ընդհանուր եկամուտները կազմեցին 230 միլիոն դոլար, և սա այն դեպքում, երբ ֆիլմը ստեղծելու համար ծախսվել էր ընդամենը 18 միլիոն դոլար[11]:
Գլխավոր դերերումԽմբագրել
Դերասան | Դերը |
---|---|
Ռոուեն Ատկինսոն | Միսթեր Բին |
Փիթեր Մաքնիկոլ | Դևիդ Լենգլի |
Բարտ Ռեյնոլդս | Գեներալ Նյուտոն |
Պամելա Ռիդ | Էլիսոն Լենգլի |
Ջոնի Գալեկի | Ստինգո Ուիլի |
Փիթեր Կապալդի | Հարեթ |
Ֆիլմում հնչող երգերԽմբագրել
- "Picture Of You"
Կատարող՝ Boyzone - "I Get Around"
Կատարող՝ The Beach Boys - "Walking On Sunshine"
Կատարող՝ Katrina And The Waves - "Yesterday"
Կատարող՝ Wet Wet Wet - "Running Back For More"
Կատարող՝ Լուիզ - "That Kinda Guy"
Կատարող՝ Thomas Jules-Stock - "Give Me A Little More Time"
Կատարող՝ Գաբրիելա - "I Love L.A."
Կատարող՝ OMC - "He's A Rebel"
Կատարող՝ Alisha's Attic - "Stuck In The Middle With You"
Կատարող՝ Սյուզան Հոֆս - "Art For Art's Sake"
Կատարող՝ 10cc - "Have Fun Go Mad"
Կատարող՝ Blair - "Can We Talk (Pure Radio Mix)"
Կատարող՝ Code Red - "Bean Theme (Mad Pianos)"
Կատարող՝ Հովարդ Գուդոլ
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Ֆիլմի պրոդյուսերները ի սկզբանե ցանկանում էին գեներալ Նյուտոնի դերում այլ դերասանի առաջարկել, սակայն չկորողացան մերժել Բարտ Ռեյնոլդսին, ով դիմեց նրանց խնդրանքով, որպեսզի նկարահանվի այս ֆիլմում:
- 2000 թվականին, ֆիլմը ցուցադրվեց «NBC» հեռուստաալիքով: Այն տեսարանը, երբ Միսթր Բինը ցույց է տալիս միջնամատը բոլորին, կտրվել է ֆիլմից և դրա փոխարեն դրվել հոթ դոգ պատվիրելու տեսարանը:
- «Բինը» դարձավ այնպիսի ֆիլմերից, որը հավաքեց ավելի քան 100 միլիոն դոլար համաշխարհային կինովարձույթում, նախքան ԱՄՆ էկրաններին բարձրանալը:
- Ստիվ Մարտինը պլանավորել էր խաղալ Դևիդ Լենգլիի դերը[12]:
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.swefilmer.com/inappropriate-comedy-2013/inappropriate-comedy-2013-video_f7aa8672e.html
- ↑ http://www.filmibeat.com/malayalam/news/2013/mr-bean-is-an-out-and-out-comedy-film-reji-paul-111346.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0118689/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://www.siamzone.com/movie/m/1809
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/jas-fasola-nadciaga-totalny-kataklizm
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.imdb.com/title/tt0118689/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Review at the All Movie Guide by Karl Williams»։ Արխիվացված օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2006-07-29
- ↑ «Box office figures»։ boxofficemojo.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2006-07-29 г
- ↑ О фильме на сайте hitshow.net.ua
Արտաքին հղումներԽմբագրել
- Միստր Բին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Bean(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- BBC review