Միսակ Տեր-Դանիելյան
Միսակ Գաբրիելի Տեր-Դանիելյան, Արամայիս (հուլիսի 17, 1874, Փրջամալ - հունիսի 5, 1954), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ։
Միսակ Տեր-Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1874 |
Ծննդավայր | Փրջամալ |
Մահացել է | հունիսի 5, 1954 (79 տարեկան) |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս և թարգմանիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Միսակ Տեր-Դանիելյանը ծնվել է 1874 թվականի հուլիսի 17-ին, Փրջամալ (այժմ՝ գ. Վարդաձոր՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) գյուղում։ 1885 թվականին ավարտել է ծննդավայրի ծխական դպրոցը, սովորել է Շուշիի թեմական դպրոցում։ 1869 թվականին Թիֆլիսի «Նոր դար» թերթում Մահիկ ծածկանունով (ունեցել է շուրջ 20 ծածկանուն) հրատարակել է առաջին թարգմանությունները։ 1913 թվականից անդամակցել է Հայ գրողների կովկասյան ընկերությանը, 1920 թվականից Հայաստանի գրչի աշխատողների միությանը։ 1890-ականների կեսերից Մ. Սարուխանյանի ջոկատում կռվել է Վանում, Շատախում, Մոկքում, Արաքսի հովտում. վիրավոր վերադարձել է Բաքու։ 1905-1906 թվականներին Արցախում մասնակցել է հայ-թաթար բախումներին։ 1917 թվականին ընտրվել է Բաքվի Հայոց ազգանին խորհրդի անդամ, 1920 թվականի գարնանը բանտարկվել է Բաքվի Բայիլովյան բանտում. այդ ընթացքում թուրքերն այրել են նրա բնակարանը, գրադարանն ու ձեռագրերը։ Բանտից ազատվելուց հետո, 1921-1923 թվականներին դասավանդել է Սուխումի հայկական դպրոցում, 1924-1936 թվականներին՝ Բաքվի «Կոմունիստ» թերթի թարգմանիչ։ 1949 թվականին ընտանիքով աքսորվել է Ալթայի երկրամաս։ Տեր-Դանիելյանի ոտեղծագործությունները հիմնականում նվիրված են հայ ազգային-ազատագրական պայքարին։ «Զարհուրելի ոճիր» (1916) գիրքը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն[1]։
ՄահԽմբագրել
Միսակ Տեր-Դանիելյանը մահացել է 1954 թվականի հունիսի 5-ին, Տուպչինա (ՌԽՖՍՀ Ալթայի երկրամասի Պարֆինովսկի շրջան) գյուղում։
ԵրկերԽմբագրել
- Ազատության արշալույսին։ ՀՅԴ Վանի մեջ 1900-1909, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Մարգարյան Ռուզան [խմբ], Երևան, «Հայաստան», 2002։
- Ղարաբաղի տագնապը։ (Պատմության համար)։ Օրագրություն (26 ապրիլի-26 հուլիսի 1919 թվական), Արամայիս (Միսակ Տեր-Դանիելյան), խմբ.՝ Մ. Մ. Արշակյան, Երևան, «Հայաստան», 1993[2][3][4]։
- Հողի մարդը։ Օգուտ փախստականների, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Բաքու, Բագուի հայոց մարդասիրական ընկերության հրատարակչություն, 1915։
- Ազատութեան արշալուսին։ [Վեպ], Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս), 1874-1954, Թիֆլիս, Ա. Մ. Կերեսելիձէի, 1913։
- Գաղափարի ճանապարհին, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Թիֆլիս, Ն. Աղանեանի, 1909։
- Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Թիֆլիս, 1907[5]։
- Յիշողությիւններ մօտիկ անցեալից, պրակ 1-2, Թիֆլիս, 1907։
- Զարհուրելի ոճիր, 1916։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 577-578։
- ↑ «Ղարաբաղի տագնապը։ (Պատմության համար)։ Օրագրություն (26 ապրիլի-26 հուլիսի 1919 թվական), Արամայիս (Միսակ Տեր-Դանիելյան), խմբ.՝ Մ. Մ. Արշակյան, Երևան, «Հայաստան», 1993»
- ↑ Տեր-Դանիելյան) Արամայիս (Միսակ (1993)։ Ղարաբաղի տագնապը։ (Պատմ. համար) ; Օրագրություն (26 ապր.-26 հուլիսի 1919 թ.) (հայերեն)։ Հայաստան
- ↑ Krikorian Robert O. (2001)։ Chorbajian Levon, ed.։ The Making of Nagorno-Karabagh: From Secession to Republic (անգլերեն)։ London: Palgrave Macmillan UK։ էջեր 95–115։ ISBN 9780230508965։ doi:10.1057/9780230508965_3
- ↑ Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (1907)։ Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից։ "Յառաջ"-ի գրադարան։ Тифлис: Гермесъ(չաշխատող հղում)