Միջուկային հետազոտությունների և ուսուցման «Չեքմեջե» կենտրոն
կազմակերպություն
Միջուկային հետազոտությունների և ուսուցման «Չեքմեջե» կենտրոն[1] (թուրքերեն՝ Çekmece Nükleer Araştırma ve Eğitim Merkezi, ÇNAEM), միջուկային հետազոտությունների իրականացման թուրքական պետական գործակալություն։ Հիմնական նպատակը միջուկային հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև միջուկային արդյունաբերության ոլորտի մասնագետների պատրաստումն է։ Գործակալությունը կազմավորվել է 1958 թվականի մարտի 6-ին որպես Թուրքիայի միջուկային էներգիայի վարչության բաժանմունք (թուրքերեն՝ Türkiye Atom Enerjisi Kurumu, TAEK): Գործակալությունը գտնվում է Ստամբուլի հարավարևմտյան մասում՝ Քյուչյուքչեքմեջե շրջանում։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1960 թվականի օգոստոսի 12-ին[2][3]։
Միջուկային հետազոտությունների և ուսուցման «Չեքմեջե» կենտրոն թուրքերեն՝ Çekmece Nükleer Araştırma ve Eğitim Merkezi | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Թուրքիա |
Հապավում | ÇNAEM |
Ստեղծման թվական | 1958 |
Ենթարկում | Turkish Atomic Energy Authority (TAEK) |
Շտաբակայան | Քյուչյուքչեքմեջե, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Կայք | taek.gov.tr/en/institutional/affiliates/cekmece-nuclear-research-and-training-center.html |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Русатом Оверсиз, 2013
- ↑ Adalıoğlu, 2009
- ↑ Ata, 2010, էջ 743—745
Գրականություն
խմբագրել- Ata, Kaan The 'Atoms for Peace' Program Paves the Way: Turkey's First Experience with a Nuclear Research Reactor // 4th International Conference of the European Society for the History of Science : Barcelona, 18-20 November 2010 : book of abstracts: hosted by Societat Catalana d'Història de la Ciència i de la Tècnica / ed. Miquel Terreu i Gascon. — Institut d'Estudis Catalans, 2010. — С. 742—747. — ISBN 9788499650241
- Росатом и АО АЭС «Аккую» провели в Анкаре семинар для представителей министерств и ведомств Турции // Российское атомное сообщество / Пресс-служба ЗАО «Русатом Оверсиз». — 2013.
- Adalıoğlu, Ulvi Türkiye'de Nükleer Enerjinin Tarihçesi // Nükleer Teknoloji Bilgi Platformu / Enerji 2023 Derneği. — 2009.