Միջին մողես, (լատին․՝ Lacerta media), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես։

Միջին մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ինֆրակարգ Իգուանակերպեր
Ընտանիք Իսկական մողեսներ
Լատիներեն անվանում
Lacerta media
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 157641
NCBI 792933

Բնակություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, Երևանի շրջակայքում։ Բնակվում է թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, երբեմն՝ այգիներում ու մշակահողերում, հանդիպում է նաև առուների ու լճերի ափամերձ վայրերում։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Մարմնի երկարությունը՝ 3-17 սմ է, պոչը՝ կրկնակի երկար, ինքնահատվող։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով։ Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը՝ լավ արտահայտված։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Երիտասարդ մողեսի մուգ շագանակագույն ընդհանուր գունավորում ունեցող մարմնի երկայնքով ձգվում են 5 նեղ, կանաչավուն զոլեր։ Տարիքի հետ մեջքի ողջ մակերեսի ընդհանուր գունավորումը ձեռք է բերում կանաչավուն (մուգ կանաչից կամ կանաչագորշավունից վառ կանաչ) երանգ։ Երկայնակի զոլերը պահպանվում են կամ լրիվ անհետանում, իսկ նրանց միջև հաճախ հայտնվում են մուգ բծեր։ Հասուն արուի որովայնային մակերեսը դեղնականաչավուն է, էգինը՝ դեղնավուն կամ սպիտակ։ Բազմացման շրջանում արուի գլխի կողմնային մակերեսը, կոկորդը, երբեմն նաև մարմնի կողմնային հատվածները դառնում են վառ երկնագույն, էգերի մոտ նույն հատվածում երևում են ավելի մանր, բաց երկնագույն խալեր։ Միջին մողեսները որոշ տարածքներում հանդիպում են համատեղ՝ մոտ ազգակից զոլավոր և ճարպիկ մողեսների հետ։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտ։ Սնվում է հիմնականում անողնաշարավորներով, երբեմն՝ նաև մանր մողեսներով ու օձերով։

Բազմացում խմբագրել

Բազմացումն սկսվում է մայիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ։ Խոշոր էգերը կարող են դնել մինչև 30 ձու (երկար.՝ մինչև 1,5 սմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբը։ Չնայած լայնորեն տարածված հակառակ կարծիքի՝ Միջին մողեսը թունավոր չէ։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին։

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջին մողես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջին մողես» հոդվածին։